Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք

Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք՝ մասնակցությամբ զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի:

ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին մասնակցել են նաև Պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Բանակային զորամիավորումների և պաշտպանության բանակի զորամասերի ֆիզիակական պատրաստության պետերի 5-օրյա հավաքը միտված էր նրանց մասնագիտական պատրաստության մակարդակի ստուգմանը, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործմանը:

11265Հավաքի շրջանակում ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի սպաները հավաքի մասնակիցներին ներկայացրել են սպորտի ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկայում ներդրվելիք նորամուծությունները:

11266

Ստուգողական պարապմունքների միջոցով գնահատվել են մասնակիցների տեսական ու գործնական հմտությունները:

11271

Ուսումնական հավաքի ընթացքում անցկացվել են նաև դասային որակավորման քննություններ:

11270

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031