![](/banners/BeFunky-design.jpg)
Տարադրամի փոխանակման կետում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/vostokan.jpg12.jpg)
Երեկ Նոր Նորքում «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակման դեպքով 3 հոդվածով քրեական գործ է հարուցվել:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի, ավազակային հարձակման և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու հոդվածով:
Ըստ լրատվամիջոցների՝ դեպքի վայրում հայտնաբերվել է 5 գնդակ, կրակոցներ են արձակվել տարադրամի փոխանակման կետում գտնվող աշխատակցի ուղղությամբ: