Զինված հանցախմբի անդամները բացահայտել են, թե ով պետք է պայթեցներ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված «հանցավոր» խմբի գործով նախաքննությունն արդեն շարունակվում է 3,5 ամիս: Այս ընթացքում գործով անցնող բոլոր մեղադրյալները, կարելի է ասել, ամեն ինչ պատմել են իրավապահներին, այդ թվում նաև թե խմբի անդամներից ում ինչ գործառույթ է վերապահված եղել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, սակայն, որ մինչ օրս ցուցմունք չտված եզակի մեղադրյալներից մեկը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կալանավորված ազատամարտիկ, 49-ամյա Հարություն Սարիբեկյանն է՝ Զիմ մականունով: Նա պնդում է, որ ինքը խմբի անդամներին չի ճանաչում և գործի հետ կապ չունի: Փոխարենը գործով անցնող մյուս մեղադրյալների ցուցմունքների մի մասը հենց նրա դեմ է ուղղված: Մասնավորապես, ըստ նույն լուրերի՝ մեղադրյալներից 5-ը ԱԱԾ քննիչներին ասել են, որ իրենք ծրագրած են եղել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, և որ իբր այդ գործառույթը հանձնարարված է եղել հենց Հարություն Սարիբեկյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս