Բաժիններ՝

Ո՞րն է ամենամեծ մեղքն Աստծու համար

– Ո՞րն է ամենամեծ մեղքն Աստծու համար:

– Մեղք են մեր բոլոր այն գործերն ու արարքները, որոնք հակառակ են աստվածային պատվիրաններին ու ճշմարտություններին: Չկան մեծ ու փոքր մեղքեր: Մեղքը մեղք է, որը ներվում է միայն այն ժամանակ, երբ մարդ սրտանց զղջում է իր կատարածների համար, խոստովանում դրանք և ապաշխարում՝ վերագտնելով Սուրբ Մկրտության խորհրդով ստացած աստվածային որդեգրությունը: Անշուշտ, կան մեղքեր, որոնք Եկեղեցին մահացու է նկատում: Դրանք են` հպարտությունը, նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որկրամոլությունը, բղջախոհությունը և սրանց տեսակները: Սակայն բոլոր մեղքերն էլ ներելի են, բացի Սուրբ Հոգու դեմ հայհոյությունից: Այս մասին Քրիստոս Ինքն է ասում երկրային իր առաքելության ընթացքում. «Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի: Եվ ով որ մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթ. ԺԲ 31-32):

armchurch.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս