Հորդանանում ուխտավորների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան զոհեր

14 պաղեստինցի ուխտավոր է մահացել Հորդանանի հարավում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Հաղորդվում է, որ ավտոբուսը կողաշրջվել է, տեղեկացնում է BBC-ն:

Եվս 36 մարդ տուժել է, հայտնում են արտակարգ ծառայությունները:
Ինչպես հայտնում են իշխանությունները, ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը Սաուդյան Արաբիայի սահմանի հարևանությամբ՝ Ամմանից մոտավորապես 320 կմ դեպի հարավ:

Խումբն ուղևորվում էր Սաուդյան Արաբիա՝ ումր իրականացնելու համար, որը համարվում է Մեքքա փոքր ուխտագնացություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031