«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ 2016 թվականի առաջին վեց ամիսներին համացանցում վարակման ռիսկի են ենթարկվել հայաստանցի օգտատերերի 30%-ը։ Նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկել միջին հաշվով 11 վեբ-սպառնալիք:
Ինձ թվում է՝ նրանց խաբեցին, ինչ-որ բան խոստացան ու չարեցին։ Ես չհասկացա, թե ինչու նրանք զենքերը վայր դրեցին։ Առանձնակի ողջունում եմ այն տղային, որը հաց տարավ տղերքին. դրա համար հատուկ քաջություն էր պետք։ Ես շատ շնորհակալ եմ նրան։ Նա ցույց տվեց, որ մենք էլ մարդ ենք, եւ չի կարելի մեզ որպես անասունի նայել։
Ըստ Գյումրիից ստացված տեղեկությունների, երեկ երեկոյան խիստ լարված իրավիճակ է եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրասենյակի մոտ: Ըստ տեղեկությունների, ընդհարվել են ԲՀԿ-ական թեկնածու Վարդեվան Գրիգորյանի` մականունը Ապարիկ եւ Բալասանյանի թիմակիցները, որի պատճառը մոտակայքում բացված ԲՀԿ նախընտրական շտաբն է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 26-ին` ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շատվան ճանապարհահատվածի 6 կմ-ում նկատվել է տղամարդու դի:
Հայազգի գործարար Արամ Պետրոսյանին, որը Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում, օգոստոսի 24-ին 4 մարդու էր պատանդ վերցրել «Սիթիբանկի» բաժանմունքում, ՌԴ Քննչական կոմիտեն պատանդառության մեղադրանք է առաջադրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Առեւտրի համաշխարհային կենտրոնի (ԱՀԿ) գլխավոր շենքի սայրաձողը լուսավորվել է իտալական դրոշի գույներով: Այս որոշումը կայացրել է նահանգապետ Էնդրյու Քուոմոն՝ հարգելու Իտալիայի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, որը 250 մարդու կյանք խլեց:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օգոստոսի 25-ին` ժամը 21.15-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ո.-ին, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր .օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արտակարգ դրություն է հայտարարել երկրի այն շրջաններում, որոնք տուժել են լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից: Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 250-ի:
Իտալիայի կենտրոնական հատվածում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 267-ի, հայտնում է Telegraph-ը` վկայակոչելով երկրի իշխանություններին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 25-ին, ժամը 11.30-ին կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս, 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրել է, որ նշված ժամի դրությամբ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 247-ի, իսկ տուժածներինը՝ 368-ի:
4,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է օգոստոսի 26-ին տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական մասում՝ Ամատրիչե քաղաքում: Այս մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ձերդ Գերազանցություն, մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:
Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը կատակով առաջարկել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին նրան տեղափոխել իր նոր ավտոմեքենայով, հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը: «Ցանկանո՞ւմ եք` ես ձեզ տեղ կհասցնեմ»,- հարցրել է Եգորյանը, երբ նրան լուսանկարվելիս մոտեցել է Մեդվեդևը:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օգոստոսի 24-ին` ժամը 16:30-ի սահմաններում, խուզարկության առանձնասենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Լ.Խ.-ին տեսակցության եկած վերջինիս անչափահաս եղբայրներին` Ն.Խ-ին և Կ.Խ.-ին, և նրանցից մեկի երկարաճիտ կոշիկի ներբանի տակից հայտնաբերել 3 փաթեթ, իսկ ձախ կոշիկի միջից`2-ը:
Բոլիվիացի հանքափորները ծեծելով սպանել են երկրի ներքին գործերի փոխնախարար Ռուդոլֆո Իլյանեսին, ում պատանդ էին վերցրել, երբ նա մեկնել էր ցուցարարների հետ բանակցությունների, հայտնում է Reuters գործակալությունը`վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոյին:
KAC-ի փորձագետները հաշվարկել են, որ օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժից տնտեսական վնասը, ըստ նախնական տվյալների, արդեն գերազանցել է 1 մլրդ դոլարը, ապահովագրականը՝ 500 մլն դոլարը: Ամփոփիչ ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր կլինեն:
Ադրբեջանի Իսմայիլլիի շրջանի Լահիչ (Նովխանա) ավանի ղեկավարությունը զբոսաշրջիկ տղամարդկանց արգելել է հանրության մեջ հայտնվել շորտերով, ինչի մասին զգուշացնող հայտարարություն է տեղադրել սոցիալական ցանցերում:Այս մասին հայտնում է Euroasia.Net լրատվական կայքը:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ նրա հրավերով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Լոնդոնի քաղաքագլուխ Սադիկ Հանը քննադատել են այն արգելքները, որոնք Ֆրանսիայում սահմանվում են մուսուլմանական լողազգեստի՝ բուրկինիի կրելու դեմ:
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի Մասիս ռեստորանային համալիրի դիմաց տղամարդու դի կա:
Օգոստոսի 25-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամենամեծ կորուստները կրել է Շարմ Էլ Շեյխը, որտեղ աշխատանքը դադարեցրել են 54 հյուրանոցներ, եւս 35-ը փակվել են Մարսա Ալամում, 34-ը՝ Հուրգադում: Նշվում է, որ այս պահին Կարմիր ծովի ոչ մի առողջարանում լրիվ կարողությամբ աշխատող հյուրանոցներ չեն մնացել:
Սինգապուրը դարձել է առաջին քաղաքը, որտեղ կգործարկվեն առանց վարորդի աշխատող տաքսիները: Այսօր արդեն տաքսիների առաջին խմբաքանակը սկսել է իր երթևեկը: Երթևեկությունն իրականացվելու է Renault Zoes և Mitsubishi i-MiEV ավտոմատացված ավտոմեքենաներով:
ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգում շուրջ 20 մարդ է տուժել երեք պտտահողմերի հետեւանքով: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Արտակարգ պատահարի ականատեսները հրապարակել են տարերքի հարվածի ավերիչ հետեւանքների տեսագրությունը:
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը օգոստոսի 25-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Վերաքննիչ դատարանի առաջին նախագահ, Արդարադատության խորհրդի նախագահ Ժան Դաուդ Ֆահեդի հետ:
Google, Facebook եւ Twitter ընկերությունները պայքար չեն մղում այն քարոզչության դեմ, որն ահաբեկիչները տարածում են իրենց ինտերնետ-ծառայություններում: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներքին գործերի կոմիտեի զեկույցում:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության ներկայացրած նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է վերացնել ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով հայտնելու պահանջն ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը օգոստոսի 25-ին Ծաղկաձորում եղել «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հյուրը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Օգոստոսի 25-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Հանդիպում» ռեստորանի մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունում:
Սեյսմիկ պահպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 18-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: