Փարիզի և Լոնդոնի քաղաքագլուխները դատապարտել են բուրկինի կրելու արգելքները

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ նրա հրավերով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Լոնդոնի քաղաքագլուխ Սադիկ Հանը քննադատել են այն արգելքները, որոնք Ֆրանսիայում սահմանվում են մուսուլմանական լողազգեստի՝ բուրկինիի կրելու դեմ:

Այն, ինչ տեղի է ունենում, Անն Իդալգոն համարել է «իսկական քաղաքական հիստերա», որը «տարածվել է նաեւ երկրի ԶԼՄ-ներում»:

«Վերցնել այդօրինակ թեմաներ եւ դրանք դարձնել Ֆրանսիայի ներքաղաքական կյանքի կարեւորագույն հարցերը՝ ԶԼՄ-ների իսկական հիստերիա է, որին պետք է վերջ դնել»,-մասնավորապես ասել Է Փարիզի քաղաքագլուխը:

«Կան շատ ավելի կարեւոր հարցեր, որոնք շտապ լուծում են պահանջում»,- հավելել է Իդալգոն:

Իր կողմից Լոնդոնի քաղաքագլուխը նշել է, որ «կանայք իրենք պետք է որոշեն՝ ինչ հագնել, եւ ոչ ոք իրավունք չունի նրանց որեւԷ բան թելադրել այդ ոլորտում»: Սադիկ Հանը Ֆրանսիա այցի նախօրեին եւս համանման հայտարարություններ Է արել բրիտանական ԶԼՄ-ներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031