
Նյու Յորքում ԱՀԿ-ի աշտարակը լուսավորվել է Իտալիայի դրոշի գույներով

Առեւտրի համաշխարհային կենտրոնի (ԱՀԿ) գլխավոր շենքի սայրաձողը լուսավորվել է իտալական դրոշի գույներով: Այս որոշումը կայացրել է նահանգապետ Էնդրյու Քուոմոն՝ հարգելու Իտալիայի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, որը 250 մարդու կյանք խլեց:
«Իտալիայի ժողովուրդն արիություն եւ տոկունություն հանդես բերեց՝ դիմակայալով այդ տարերքին: Եվ նյույորքցիները մտածում եւ աղոթում են իտալացիների համար»,- ասել է նահանգապետը: Նա նաեւ հայտարարել է, որ «Նյու Յորքը պատրաստ Է օգնություն տրամադրել (Իտալիային) առաջիկա շաբաթներին եւ ամիսներին, ճիշտ այնպես, ինչպես որ իտալացիներն օգնեցին նյույորքցիներին, երբ դա անհրաժեշտ էր»:
Ինչպես նշել է PIX-11 հեռուստաալիքը, Նյու Յորքում այժմ ապրում է իտալական ծագումով 2,7 միլիոն ամերիկացի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: