Բաժիններ՝

Դեսպան Մկրտչյանը և Լիբանանի Արդարադատության խորհրդի նախագահը կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը օգոստոսի 25­-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Վերաքննիչ դատարանի առաջին նախագահ, Արդարադատության խորհրդի նախագահ Ժան Դաուդ Ֆահեդի հետ:

Զրույցի ընթացքում ժան Ֆահեդը դեսպանին ներկայացրեց Լիբանանի դատական համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև այլ երկրների հետ համագործակցության փորձը և աշխարհագրությունը:

Դեսպան Մկրտչյանն իր հերթին անդրադարձ կատարեց Հայաստանի դատական համակարգին և այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Կողմերը կարևորեցին փոխայցելությունների կազմակերպումը և դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնումը ու ամրապնդումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031