
Ջրվեժում կրկնակի անգամ վրաերթի է ենթարկվել Բնապահպանության նախարարության բաժնի պետը. նա տեղում մահացել է. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի Մասիս ռեստորանային համալիրի դիմաց տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում հայտնաբերվել է Lexus մակնիշի 51 MM 015 համարանիշի և BMW մակնիշի 11 TT 444 համարանիշի ավտոմեքենաներ:
Lexus-ի վարորդի կողմից ձախ հատվածում եղել են վրաերթի հետքեր, հետքեր են եղել նաև BMW-ի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, շպրտել հանդիպակաց գոտի, որից հետո հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել BMW-ի կողմից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 38-ամյա Սիմոն Գրիգորյանն էր, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես բաժնի պետ:
Քննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: