
Առանձնապես խոշոր չափերի գողություն կատարած անձը բերման է ենթարկվել

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օգոստոսի 25-ին` ժամը 21.15-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ո.-ին, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր .օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Արթուր Ո.0-ն ներկայացվել է քննչական բաժին: