Բաժիններ՝

Սուսերամարտիկ Յանա Եգորյանը կատակով առաջարկել է Մեդվեդևին տեղափոխել իր նոր ավտոմեքենայով

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը կատակով առաջարկել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին նրան տեղափոխել իր նոր ավտոմեքենայով, հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը:
«Ցանկանո՞ւմ եք` ես ձեզ տեղ կհասցնեմ»,- հարցրել է Եգորյանը, երբ նրան լուսանկարվելիս մոտեցել է Մեդվեդևը:

«Ընդհանրապես, ես դեմ չէի լինի: Ինձ ահա այն մուտքն է անհրաժեշտ»,- կատակով ասել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Կրեմլում կայացել է Ռիո դե Ժանեյրոյում մեդալներ նվաճած Ռուսաստանի օլիմպիական հավաքականի մարզիկների պարգևատրման արարողությունը:

Մարզիկներին շնորհավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուհետև Մեդվեդևը մարզիկներին առաջարկել էր գնալ Կրեմլի բակ, որտեղ օլիմպիական մարզիկներին նվիրել էր ավտոմեքենաների բանալիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս