«Ես չհասկացա, թե ինչու «Սասնա ծռերի» տղաները զենքերը վայր դրեցին». Ռուբեն Հախվերդյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի թղթակիցը զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ, որը եւս ներկա էր ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի բողոքի ակցիաներին եւ աջակցում էր ցուցարարներին։

– Պարոն Հախվերդյան, «Սասնա ծռեր»-ի՝զենքերը վայր դնելուց հետո Խորենացիում պայքարող ժողովրդի զգալի հատվածը, կարծես, պասիվացավ։ Դուք ի՞նչ տպավորություն ունեք։

– Ոչ ոք էլ չի լռել։ Այն, ինչ արեցին «Սասնա ծռեր»-ը, նախեւառաջ սոցիալական պայթյուն էր, որովհետեւ ժողովուրդն այլեւս չի կարողանում ապրել, իսկ պարազիտները մեր ժողովրդի մեջ ավելի շատ են, քան սովորական աշխատավորները։ Մեծ թվով պարազիտ է կպել այդ կենդանի մարմնին։ Մեռան ժողովրդի արյունը քաշելով։ Դեռ որքա՞ն պետք է այդ ամենը շարունակվի։ «Սասնա ծռեր»-ի գործողությունների հիմքում միայն հողերը չհանձնելու հարցը չէր դրված, այլեւ, ինչպես նշեցի, սոցիալական հարցը։ Այնպես որ, տղաների գործողություններին չի կարելի միանշանակ նայել։

– Հետաքրքիր է Ձեր անձնական կարծիքը «Սասնա ծռեր»-ի՝ զենքը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու վերաբերյալ։

– Ինձ թվում է՝ նրանց խաբեցին, ինչ-որ բան խոստացան ու չարեցին։ Ես չհասկացա, թե ինչու նրանք զենքերը վայր դրեցին։ Առանձնակի ողջունում եմ այն տղային, որը հաց տարավ տղերքին. դրա համար հատուկ քաջություն էր պետք։ Ես շատ շնորհակալ եմ նրան։ Նա ցույց տվեց, որ մենք էլ մարդ ենք, եւ չի կարելի մեզ որպես անասունի նայել։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս