
Սինգապուրում գործարկվել են առանց վարորդի տաքսիները

Սինգապուրը դարձել է առաջին քաղաքը, որտեղ կգործարկվեն առանց վարորդի աշխատող տաքսիները: Այսօր արդեն տաքսիների առաջին խմբաքանակը սկսել է իր երթևեկը: Երթևեկությունն իրականացվելու է Renault Zoes և Mitsubishi i-MiEV ավտոմատացված ավտոմեքենաներով:
NuTonomy ստարտափն արդեն մի քանի տարի է՝ աշխատում է այս գաղափարի վրա: Մի քանի ամիս տևած փորձարկումներից հետո գաղափարն արդեն իրականություն է:
Ավտոմատացված մեքենաներում, սակայն, կլինեն ինժեներներ, ովքեր արտակարգ իրավիճակներում ղեկը կվերցնեն իրենց ձեռքը:
Առանց վարորդի երթևեկող տաքսիների գործարկմամբ Սինգապուրն առաջ անցավ Միացյալ Նահանգներից, որտեղ նույնպես նախատեսում էին նման տաքսիների գործարկումը աշնանը:
Նախատեսվում է, որ առանց վարորդի գործող տաքսիների քանակը 2 տարում կեռապատկվի:
Սիրարփի Աղաբաբյան