
Համացանցում հայտնվել է Ինդիանայում մոլեգնած պտտահողմերի տեսագրությունը

ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգում շուրջ 20 մարդ է տուժել երեք պտտահողմերի հետեւանքով: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Արտակարգ պատահարի ականատեսները հրապարակել են տարերքի հարվածի ավերիչ հետեւանքների տեսագրությունը:
Ինդիանայի ոստիկանության տվյալներով տուժած մարդիկ հիմնականում վնասվածքներ են ստացել թռչող բեկորներից, զոհեր չկան:
Ամենից շատ տուժել է Քոկոմո քաղաքը: Նրա քաղաքագլուխ Գրեգ Գուդնայթը հայտնել է, որ պտտահողմերը լուրջ վնաս են հասցրել քաղաքի ենթակառուցվածքին:
Քոկոմոյում ժամանակավորապես արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
https://www.instagram.com/p/BJg391xByOx/?taken-by=bmerrell23