Ողբերգական վթար Արագածավան-Գետափ ավտոճանապարհին. կա զոհ և վիրավոր

Օգոստոսի 25-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-17 ավտոճանապարհի Արագածավան-Գետափ հատվածի 3-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի 13 AS 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1968 թ. ծնված Ս. Ա., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 5 մ). ուղևոր Ա. Պ.-ը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031