Google-ը, Facebook-ը և Twitter-ը չեն պայքարում համացացում ահաբեկչության քարոզչության դեմ. բրիտանացի պատգամավորներ

Google, Facebook եւ Twitter ընկերությունները պայքար չեն մղում այն քարոզչության դեմ, որն ահաբեկիչները տարածում են իրենց ինտերնետ-ծառայություններում: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներքին գործերի կոմիտեի զեկույցում:

Ժողովրդական ընտրյալների կարծիքով՝ սոցիալական ցանցերը եւ մյուս ինտերնետ-ծառայությունները դարձել են «քարոզչության տարածման միջոց եւ ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորումների «նոր անդամների հավաքագրման հարթակներ»:

«Այնպիսի խոշոր կորպորացիաներ, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը եւ Twitter-ը, որոնք ունեն միլիարդավոր եկամուտներ, միտումնավոր չեն զբաղվում այդ սպառնալիքի դեմ պայքարով եւ խույս են տալիս պատասխանատվությունից՝ թաքնվելով վերազգային իրավական կարգավիճակի ներքո»,- ասել է խորհրդարանի ներքին գործերի կոմիտեի նախագահ Քիթ Վազը՝ նշելով, որ թվարկված ընկերությունները «գիտեն, որ իրենց կայքերն օգտագործվում են ահաբեկիչների կողմից», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031