Կիբեռհանցագործները սպառնում են յուրաքանչյուր երրորդ հայաստանցուն

Համացանցին միացած ստացիոնար և շարժական սարքերի օգտագործումը՝ լինի դա անհատական համակարգիչ, Mac օպերացիոն համակարգով աշխատող սարք, սմարթֆոն կամ պլանշետ, օգտատերերի համար հղի է տեղեկատվական սպառնալիքների տարբեր տեսակների հետ բախումով։ Կիբեռհանցագործների զինանոցում են տարբեր տեսակի վնասաբեր գործիքներ, որոնք թույլ են տալիս մուտք գործել սարք եր՝ դրանց տերերի միջոցները կամ անհատական տվյալները գողանալու համար։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ 2016 թվականի առաջին վեց ամիսներին համացանցում վարակման ռիսկի են ենթարկվել հայաստանցի օգտատերերի 30%-ը։ Նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկել միջին հաշվով 11 վեբ-սպառնալիք (տվյալներն ստացվել են Kaspersky Security Network ամպային ենթակառուցվածքի օգնությամբ, որը միավորում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտպանական պրոդուկտների միլիոնավոր օգտատերերի և թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում տեղեկատվություն ստանալ արդիական կիբեռսպառնալիքների մասին)։

Բայց եթե նույնիսկ սարքը չունի ելք դեպի համացանց, դրա վարակվելու ռիսկը մեծ է մնում։ Վնասաբեր ծրագիրը համակարգիչ կարող է թափանցել, օրինակ, հանվող կրիչների միջոցով։ Վարակման նման եղանակը, որը կոչվում է տեղային, նույնպես լուրջ սպառնալիք է Հայաստանում։ Այդ ռիսկին տարվա սկզբից ենթարկվել են օգտատերերի 61%-ի սարքերը, իսկ մեկ համակարգչում հայտնաբերվել է միջին հաշվով 22 սպառնալիք։

«Օր օրի վնասաբեր ծրագրերի քանակն անընդհատ աճում է, և դրանք ավելի բարդ ու հզոր են դառնում։ Անհոգություն և անուշադրություն դրսևորելով ու կասկածելի վեբ-հղումով անցնելով կամ անհայտ ուղարկողի նամակին կցված նիշքը (ֆայլ) բացելով, օգտատերը ռիսկ է անում իր համակարգիչ ներբեռնել բազմաթիվ վնասաբեր ծրագրերից որևէ մեկը և այդպիսով վտանգի ենթարկել իր արժեքավոր տվյալները։ Սպառնալիքը սարք կարող է թափանցել նաև հանվող կրիչների՝ ֆլեշների, ֆոտոխցիկների հիշողության քարտերի, հեռախոսների, արտաքին կոշտ սկավառակների միջոցով։ Համակարգչով աշխատանքի ժամա նակ առաջացող ցանցային և տեղային ռիսկերից և դրանց հետ կապված խնդիրներից խուսափել կարելի է հուսալի պաշտպանական լուծման օգնությամբ, որն օժտված է նոր, դեռևս լայնորեն չտարածված սպառնալիքների հատկորոշման տեխնոլոգիաներով»,- պարզաբանում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս