Հայտնել էինք, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանին բարձր վարձատրությամբ աշխատանք են առաջարկել Վրաստանում՝ մասնավոր ոլորտում: Նա հաստատել էր մեր տեղեկությունը, սակայն նշել էր, որ որեւէ հավելյալ ինֆորմացիա չունի տրամադրելու:
Պրիմիտիվ գողության դեմ պայքարող Կարեն Կարապետյանը բավական է մտնի պետգնումների կայք եւ տասնյակ կասկածելի ծախսեր կտեսնի։ Օրինակ, հետաքրքիր է՝ ինչպես է պատահում, որ նույն ապրանքը մի քանի գերատեսչություն գնում է մի գնով, մյուսները՝ շեշտակի բարձր գնով։
Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի նախկին խորհրդական Կովալենկո Շահգալդյանի հարկահավաք փեսայի՝ Հրանտ Կարապետյանի անվան շուրջ հերթական աղմուկն է հասունանում: Երեք-չորս օր առաջ Հրանտ Կարապետյանը Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի պետի պաշտոնից ազատվել եւ նույն պաշտոնով Գավառ է տեղափոխվել:
Փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-Զանգեր, Թալին-Մաստարա, Ծիլքար-Սպիտակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Գազել» մակնիշի 2902Լ պ/հ (վարորդ` Կ. Մ.) ավտոմեքենան և 17 ուղևոր:
Երեւան-Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհին երթեւեկությունը երեկ կաթվածահար էր եղել: Ձնաբքի պատճառով անանցանելի դարձած մայրուղու ամբողջ երկարությամբ մեքենաների կուտակումներ են առաջացել Գյումրի-Թալին հատվածում:
«Փաստ» թերթի տվյալներով` վերջին ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ տարբեր հանդիպումների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժգոհել է բենզինի շուկայում տիրող իրավիճակից:
Ալավերդի քաղաքում կատարված սպանության մանրամասները:
Մայրաքաղաքում, չդադարող ձյան տեղումներին զուգահեռ, շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:
Զոհվեց՝ զինված խմբին վնասազերծելիս:
INTOSAI-ի 22-րդ համագումարի հետո, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ կառույցների հանդիպումը:
Մարիխուանան դատապարտյալին չհասավ:
Հայաստանում հաջորդ տարվա հունվարի 1-ից քաղաքացիները կարող են սոցիալական ծառայությանը դիմում ներկայացնել ըստ բնակության վայրի: Այս մասին այսօրվա ասուլիսում նշեց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն Հ.Ավետիսյանին՝ շորթմամբ կաշառք ստանալու համար։
Հորդոր վարորդներին. հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով:
Վերացվել է երեխայի ծննդյան միանվագ, չաշխատող անձի մայրության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համար անձամբ դիմելու օրենսդրական պահանջը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ սա կարևոր ձեռքբերում է:
Քաղաքացի Մ. Տ.-ն հաղորդում է տվել ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Մ.Տ.-ն բացատրություն է տվել, որ Հանրապետության փողոցում գտնվող «Կովկաս պանդոկ» ռեստորանի մոտից իրեն բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով երկու անգամ հարվածել է իր դեմքի շրջանին:
Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայում Մի-8ՄՏ արդի ռազմափոխադրական եւ Մի-24Պ հարվածային ուղղաթիռների անձնակազմերը թռիչքների են ձեռնամուխ եղել օրվա գիշերային ժամերին: Երկշաբաթյա դասընթացի ընթացքում բանակային օդուժի օդաչուները կկատարելագործեն օդանավավարումը բարձրլեռնային տեղանքի պայմաններում:
Տարիքային կենսաթոշակ է ստանում 307 հազար 598, հաշմանդամության կենսաթոշակ` 128 հազար 377, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ` 9 հազար 972, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ` 2 հազար 541, երկարամյա ծառայության կենսաթոշակ` 740, մասնակի կենսաթոշակ` 14 հազար 610 անձ:
«Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց համար կարևոր չի, թե ինքը որ մեդիայից է օգտվում, ինչը շատ վտանգավոր միտում է, որը և նշանակում է, որ մարդը չի տարբերակում աղբյուրները՝ ամենաբարենպաստ պայմանները ստեղծելով ապատեղեկատվություն տարածողների համար»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ:
«Իմ կարծիքով՝ գոնե այս պատմական ժամանակաշրջանում պետք է դադարել հարցազրույցներ տալ ադրբեջանական մամուլին, որովհետև արդեն իսկ փաստ է, որ նրանք դա անում են ոչ թե՝ լրագրողական սկզբունքներից ելնելով և բազմազան աղբյուրներ ներկայացնելու մտադրությամբ, այլ միանշանակ՝ քարոզչական նպատակների համար: Հիմա մի երկու մոլորված դեմքեր գնացել-հանձնվել են haqqin.az-ին, բայց սա չի նշանակում, որ այդպիսի մոլորված դեմքեր հիմա մեր Կառավարությունում չկան»:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է լսել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերը և այն, թե ինչ կերպ կառավարությունը կարող է աջակցություն ցուցաբերել նրանց:
Ալկոհոլ օգտագործած 101 վարորդ: Երևանում 78 ավտոմեքենայից 50-ի, իսկ մարզերում՝ 53 ավտոմեքենայից 48-ի վարորդները եղել են ոչ սթափ:
«Հասկացանք, որ առաջին ընթերցման նկատմամբ ունենք կողմ քվեարկածների աճ։ Շատ կարևոր էր, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից պատգամավորներ և խմբակցությունների մեծ մասը միաձայն կողմ են քվեարկել։ Դա մեծ վստահություն է ներշնչում, որ ունենք վստահության այն քվեն, որ այս օրենքի իրագործումը պետք է կյանքի կոչվի»։
«Նման կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը մեզանում սկսել են հասկանալ դեռևս 2012 թվականից, և պետական ոլորտներում մի շարք փաստաթղթեր այս ուղղությամբ արդեն իսկ շրջանառվում են, բայց գաղափարը, որպես այդպիսին, դեռևս կյանքի չի կոչվել: Հիմա Ազգային ժողովում կարծես որոշակի շարժ կա, ու կիբերանվտանգության հայեցակարգի մշակումը ինչ-որ փուլի է հասել: Այս ամենը, իհարկե, ժամանակ է պահանջում, բայց փաստ է, որ մենք այս ուղղությամբ տարվող աշխատանքների տեսակետից բավական հետ ենք ընկնում մեր հարևան երկրներից»:
«Շատ կարևոր մի փոփոխություն ենք արել, որը նաև Վենետիկի հանձնաժողովի առաջարկների վրա էր հիմնված, պաշտպանի իր լիազորությունների իրականացման հետ կապված նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները և հաղորդակցության այլ ձևերը ենթակա են վերահսկման միայն դատարանի և ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ, եթե դա կապված է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը կանխելու կամ բացահայտելու անհրաժեշտության հետ»։
Վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց:
«Ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրինագիծը ներկայացվել է այն պահին, երբ այդ ուղղությամբ աշխատանքները նախագծին տվել են որոշակի վերջնական տեսք և փորձառություն: Նախագիծը չի ներկայացվում՝ որպես քաղաքական դիվիդենտներ հավաքելու գործիք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: