
Հունվարի 1-ից քաղաքացիները նպաստի, կենսաթոշակների դիմումները կարող են ներկայացնել ցանկացած տարածքային բաժին

Հայաստանում հաջորդ տարվա հունվարի 1-ից քաղաքացիները կարող են սոցիալական ծառայությանը դիմում ներկայացնել ըստ բնակության վայրի: Այս մասին այսօրվա ասուլիսում նշեց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը:
«Տարեվերջին եղավ վարչապետի հանձնարարականը ծառայությունների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ: Այդ շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում 2017 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները նպաստի, կենսաթոշակների դիմումները կարող են ներկայացնել ցանկացած տարածքային բաժին: Անկախ այն հանգամանքից, թե որտեղ է հաշվառված տվյալ անձը կամ որտեղ է գտնվում նրա կենսաթոշակի գործը»,-ասաց նա: Սա հատկապես կարևոր է այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են իրենց հաշվառման վայրից հեռու: Ասենք, Երևանում ապրող անձը, ով հաշվառված է Գյո ւմրիում, հունվարի 1-ից կարող է կենսաթոշակի, նպաստի մասին դիմումը ներկայացնել Երևանում: