ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրասնպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բջջային հեռախոսներով եղանակի կանխատեսումների ծրագրերին՝ նկատելով, որ սխալ կանխատեսում է կատարվում:
«Մինչև մի պահ կանգ չառնես ու չնայես՝ ի՞նչ ես դու արել, հասկանաս, թե քաղաքդ ո՞ր ուղղությամբ ես ուզում զարգացնել, տեսլականդ ո՞րն է, այս քաոսը չի ավարտվելու»:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, մանդարինով բեռնված «Ford» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին արտադրվել են 31 հազար 550 հատ էլեկտրական հաշվիչներ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է 78.5 տոկոսով:
«Հյուրասիրողը» և «հյուրասիրվողը» «հյուրընկալվեցին» ոստիկանությունում:
Թբիլիսիում ամանորյա գլխավոր տոնածառի լույսերը, որն արդեն կանգնեցված է խորհրդարանի շենքի առջեւ Ռուսթավելիի պողոտայում, կվառեն դեկտեմբերի 17-ի երեկոյան: Այս մասին ասել է քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան:
Ոստիկանները մի քանի ժամում բացահայտեցին բնակարանից 5000 դոլարի ոսկեղենի և 3000 դոլար կանխիկ գումարի գողությունը:
Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վրկ արագությամբ:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո», 1964 թ. ծնված Սիմոն Խաչատրյանի վարած «Ֆոլքսվագեն», «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:
Վերամշակում անցած սննդամթերքը չի էժանանում ու մնում է թանկացման պիկում: Թանկացել է հիմնականում գյուղմթերքը՝ միրգ, պտուղ-բանջարեղեն, և մի փոքր էլ՝ միսը:
«Մենք վերցրել ենք ընդամենը 3-4 անվտանգության ցուցանիշ ու հայտնաբերել այդքան խախտումներ: Թե ինչ կլիներ, եթե ամբողջն ստուգեինք, չեմ կարող ասել։ Այս պահին պետք է, որ գոնե Ամանորին ընդառաջ լիազոր մարմինը հսկողություն իրականացնի այն արտադրանքի նկատմամբ, որոնք սպառելու ենք տոներին»։
Շարունակվում են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքները:
Ա. Խաչատրյանը հանձնվել է Բազումի բաժնի ծառայողներին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1959 թ. ծնված Գոհար Կ.-ն և հայտնել, որ պայուսակից գողացել են դրամապանակը:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 04.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղում կինը ծննդաբերում է, շտապօգնության մեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով մնացել է գյուղի սկզբնամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լրագրողը հարց է ուղղել նաև ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանի եղբոր՝ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյանի կողմից 2016 թ. հուլիսի 29-ին Սարի թաղում իրականացված գործողությունների ու նրա նկատմամբ իրականացվող ծառայողական քննության վերաբերյալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ինչ անել, եթե մեքենան կանգնեցրել եք կայանումն արգելված վայրում և որոշ ժամանակ անց նկատել, որ այն տեղում չէ:
Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով վերջին շրջանում ավելացել է ներտնային ծառայության աշխատակիցների կողմից տնայցերի թիվը:
Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացման միտում, որը շատ վատ է:
Թերևս չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ Ամանորը գերճոխ ուտեստներով սեղանի շուրջ նշելու հայկական ավանդույթը անցնում է տրամաբանական սահամները, և թող կոպիտ չհնչի, բայց դա սահմանակցում է համընդհանուր հիստերիայի կամ զանգվածին հոգեխանգարմունքի հետ: Եթե «տեսակավորենք» մեր ամանորյա ծեսերը, ապա կնկատենք, որ ծախսերի հիմնական մասը մենք ուղղում ենք ուտելիքներին, որի մի զգալի մասը հետագայում պարզապես թափում ենք:
Դատավորը հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է: Դատախազի դատավոր դուստրը բավականին պատկառելի ունեցվածքի տեր է: Այսպես՝ նա հայտարարագրել է բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, MITSUBISHI PAJERO 3.0 L մեքենա: Թադևոսյանին հաջողվել է «հետ գցել» նաև 35 միլիոն դրամ: Դատավորի եկամտի չափը կազմել է ավելի քան 5 միլիոն դրամ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցում՝ անկողնում, հայտնաբերվել է 1948 թ. ծնված Ա. Թ.-ի դին:
Ընկերությունն անընդհատ ընդլայնվում ու նորանոր տնտեսական «բարձունքներ» է գրավում: Անցած տարվա ընթացքում նա չի կորցրել որևէ մոնոպոլիա, շարունակում է վայելել իշխանության ամենաբարձր օղակների հնարավոր ամենամեծ հովանավորությունը: Եվ տարեցտարի հարկերի նվազեցումը կարող է պայմանավորված լինել ընդամենը ստվերի ընդլայնմամբ։
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության նիստում ասաց, որ Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքները 2016 թվականին չեն կատարվել, ուստի չօգտագործվող գումարներից 800 մլն դրամը առաջարկվում է ուղղել ՊԵԿ համակարգի աշխատակիցներին նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաև Ամանորի տոների կապակցությամբ պարգևատրումներ հատկացնելուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ: