«Կովալենկո Շահգալդյանի հարկահավաք փեսայի անվան շուրջ հերթական աղմուկն է հասունանում». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի նախկին խորհրդական Կովալենկո Շահգալդյանի հարկահավաք փեսայի՝ Հրանտ Կարապետյանի անվան շուրջ հերթական աղմուկն է հասունանում: Երեք-չորս օր առաջ Հրանտ Կարապետյանը Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի պետի պաշտոնից ազատվել եւ նույն պաշտոնով Գավառ է տեղափոխվել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում Գավառի հարկայինի բաժնի որոշ աշխատակիցներ նշեցին, որ հնարավորություն չեն ունեցել նրան տեսնելու, սակայն բաժնում արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ նոր պետը մարտական է տրամադրված եւ, ամենայն հավանականության, կադրային փոփոխություններ կլինեն: Հիշեցնենք` մոտ երկու ամիս առաջ Մաշտոցի հարկային տեսչությունում կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր բաժնի ավագ տեսուչներից մեկը, եւ Կարապետյանի տեղափոխությունը կապվում է այդ միջադեպի հետ: Նա աշխատելու ընթացքում հասցրել է բավականին պատկառելի ունեցվածք դիզել: Նրա անվան հետ են կապվում «Վալան պրոֆ» ընկերությունը, «Այգ» անունով խմելու ջրի արտադրությունը, «Վասպուրական» ռեստորանային համալիրը, մի քանի բենզալցակայաններ եւ այլն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս