Բաժիններ՝

ՄԻՊ-ի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված գումարները չեն կարող պակաս լինել, քան նախորդ տարվանը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում մի քանի փոփոխություններ են կատարվել, որոնք հիմնված էին թե՛ պատգամավորների, թե՛ Վենետիկի հանձնաժողովի իրենց գործընկերների առաջարկների վրա.

«Ասեմ, որ նրանց դիրքորոշումը եղել է շատ բարձր նախագծի վերաբերյալ, ներկայացվել են մի քանի առաջարկներ, որոնք մենք իրացրել ենք նախագծում, և, իմ խորին համոզմամբ՝  նախագիծը դրանից միայն շահել է»։

Նախարարը նշեց, որ պաշտպանի գործունեության սկզբունքների մեջ ավելացրել են թափանցիկությունը, անկախությունը, հստակեցրել են, որ պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել, և պաշտպանը կարող է ազատությունից զրկվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ պատգամավորների ընդհանուր ձայների առնվազն 3/5-ով.

Կարդացեք նաև

«Շատ կարևոր մի փոփոխություն ենք արել, որը նաև Վենետիկի հանձնաժողովի առաջարկների վրա էր հիմնված, պաշտպանի իր լիազորությունների իրականացման հետ կապված նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները և հաղորդակցության այլ ձևերը ենթակա են վերահսկման միայն դատարանի և ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ, եթե դա կապված  է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը կանխելու կամ բացահայտելու անհրաժեշտության հետ»։

Ա. Հովհաննիսյանը նաև նշեց, որ հստակեցրել են՝  յուրաքանչյուր տարի պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված գումարները չեն կարող պակաս լինել, քան նախորդ տարվա բյուջեով է նախատեսված։ Նախարարը նաև նշեց, որ դրույթ են ավելացրել, որով Պաշտպանն իրավունք ունի ներկա գտնվելու կառավարության, Ագզային ժողովի նիստերին և իր տեսակետը հայտնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս