Բաժիններ՝

Երևանում ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն նաև ողջ գիշերվա ընթացքում

Մայրաքաղաքում, չդադարող ձյան տեղումներին զուգահեռ, շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Հաշվի առնելով հատկապես գիշերային ժամերին սպասվող ջերմաստիճանի անկումը` հնարավոր մերկասառույցի առաջացումը կանխելու նպատակով գլխավոր և երկրորդական փողոցներում իրականացվում են նաև աղի և շլաքային ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ, որոնք կշարունակվեն ողջ գիշերվա ընթացքում:

Աշխատանքներ են տարվում նաև մայթերի, բակերի և միջբակային աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Տնտեսվարող սուբյեկտները ևս իրականացնում են իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ:

Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների մարդկային ու տեխնիկական ռեսուրսները: Ողջ գործընթացը տեղերում վերահսկվում է ինչպես վարչական շրջանների ղեկավարների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031