
Մարտ ամսից բենզինը զգալի կէժանանա. «Փաստ»

«Փաստ» թերթի տվյալներով` վերջին ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ տարբեր հանդիպումների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժգոհել է բենզինի շուկայում տիրող իրավիճակից:
«Որոշել են եկող տարվա մարտ-ապրիլ ամիսներից ԵԱՏՄ երկրներում սահմանել նույն գները: Որոշվել է նաեւ բենզին ներկրել ՌԴ-ից: Ի դեպ, ռուսական բենզինն ավելի որակյալ է, քան մեզ մոտ վաճառվողը: Արդյունքում ժողովուրդը կշահի, որովհետեւ մեր հաշվարկներով բենզինը կէժանանա մոտ 45–46 դրամով: Նավթամթերք արտադրող ռուսական խոշոր մի ձեռնարկություն արդեն քայլեր է անում: Քանի որ ռուսական բենզինը շատ էժան է, նույնիսկ տրանսֆերի գումարն ավելանալով գինն անհամեմատ ցածր կլինի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: