Հայաստանի ճանապարհների մի մասի երթևեկությունը կաթվածահար է եղել. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւան-Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհին երթեւեկությունը երեկ կաթվածահար էր եղել: Ձնաբքի պատճառով անանցանելի դարձած մայրուղու ամբողջ երկարությամբ մեքենաների կուտակումներ են առաջացել Գյումրի-Թալին հատվածում:

Մեր թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ վարորդները բարձրաձայնում են ձյան մաքրման թերի աշխատանքների եւ ավազային խառնուրդով ճանապարհները չմշակելու մասին: Շիրակի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ նախորդ գիշերվանից տեղացած առատ ձյան եւ շարունակվող բքի պատճառով դժվարանցանելի են մարզի բոլոր ճանապարհները:

Որոշ հատվածներում նաեւ ցածր է տեսանելիությունը: Ճանապարհաշինական ընկերությունները ոտքի են հանել ողջ տեխնիկան: Երեկ փակ էին Վարդենյաց լեռնանցքը եւ Ամասիա-Գյումրի, Գյումրի- Բավրա ավտոճանապարհները: Դժվարանցանելի էին Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ-Լուսաղբյուր, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ալագյազ-Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էր բոլոր տեսակի ավտոմեքենաների համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս