«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցով դիմեց հիմնական զեկուցողին. «Մեր նպատակն այն էր, որ խոշոր բնակավայրերը, մասնավորապես՝ Երևանը, կազինոյազերծենք, բայց հիմա մենք ունենք իրավիճակ, երբ ամեն գազալցակայանում և Երևանի բազմաթիվ տեղերում բուքմեյքերական գրասենյակների տեսքով ունենք կազինոներ, ու սա որոշակի անհանգստությունների առիթ է տալիս: Կառավարությունն այս հարցով որոշակի մոտեցում ունի՞, թե՞ ոչ, որ ընտանիքի անդամները կարողանան՝ իրենց խաղամոլությամբ տառապող ընտանիքի անդամներին, կամ ինքը անձը հնարավորություն ունենա իր մուտքը փակել այդ տեղերը»:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:44-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
2017թ. օգոստոսի 19-ին հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 21:00-23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել են անձնագիր, այլ փաստաթղթեր, կանխիկ գումար և բանկային քարտեր՝ իրենց ծածկագրերով: Օգոստոսի 19-ին գողացված բանկային քարտով կանխիկացվել է գումար:
2017թ.-ի օգոստոսի 27-ին Ն. Թադևոսյանն ու Ա. Մարտիկյանը Երևան քաղաքի տարբեր հատվածներում կանգնեցրել են անվտանգության գոտին չամրակապած երեք վարորդների և վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` վարչական իրավախախտումները չարձանագրելու համար նրանցից նախնական համաձայնությամբ պահանջել 3000-5000 ՀՀ դրամ կաշառք:
Հերացի 18 շենքի բնակիչները խնդրի մասին տեղեկացրել են պատկան մարմիններին, սակայն, մեր զրուցակցի խոսքով՝ դեռևս որևէ արձագանք չի եղել։ ՀՀ վարչապետին, Երևանի քաղաքապետին, նախագահի աշխատակազմի ղեկավարին ուղղված նրանց նամակում մասնավորապես ասված է.
Վերջին օրերին ամենքի ուշադրությունը սևեռված է Ջավախքի Գումբուրդո գյուղին, ուր տեղ են գտել բախումներ հայերի և վրաց ջոկատայինների միջև:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ անոթային վիրաբուժության բաժանմունք է տեղափոխվել 2017թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14.30-ին` «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ:
Չեխական արտահանման բանկը մտադիր է երաշխիք տրամադրել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանի արդիականացման համար, որն իրականացնում է չեխական «Škoda JS» ընկերությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքում վերջին հրաժեշտը տվեցին ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ նախագահի խորհրդական Գորիկ Հակոբյանին: ԱԱԾ նախկին պետին հրաժեշտ տալու էին եկել նրա ծառայակիցները, հարազատներն ու մտերիմները:
Հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Թե ինչո՞ւ է իր դիմումը հետ վերցրել՝ հարցին, Վ.Ղուկասյանը պատասխանեց. «Որ ձեզ տամ, որ այդ գումարը վերցնեք, հարստանաք, ճոխանաք»:
Հարցին էլ, թե դրսում թանկացումն ինչո՞վ է հիմնավորվում՝ Գ. Ալավերդյանը պատասխանեց, որ ըստ իրենց տվյալների՝ այդ գնային հիմնական բարձրացումները պայմանավորվում են այն հանգամանքով, որ հիմնական արտահանման երկրում՝ Նոր Զելանդիայում, կաթնատվության ցուցանիշների փոփոխություն է տեղի ունեցել.
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ նորածնի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հոգեբան Ռուբեն Պողոսյանը կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 2017 թվականի հուլիսի 17-ին, որտեղ օրեր անց՝ հուլիսի 20-ին, մահացել է:
«Այդ ապրանքների միջև առկա է միջև 40 տոկոսի հասնող գնային տարբերություն: Տարբերությունը կայանում է նրանում, որ խտացրած կաթը պատրաստվում է կենդանական յուղից, իսկ կաթ պարունակող մթերքները պարունակում են միայն բուսական յուղ»:
Նույն կերպ անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե կորցրել է անձնագիրը և ցանկանում է ստանալ նորը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 2-ից հոկտեմբերի 3-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը:
Միջոցառմանը մասնակցեցին Ավստրիայի կառավարության, կենտրոնական ու տարածքային գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, զինվորականներ, հասարակական և մշակութային գործիչներ, ավստրիահայ համայնքային կառույցների ղեկավարներ:
Ստամբուլի Սամաթիա թաղամասում, հանրային վայրում համբուրվելու համար սիրահար զույգին տուգանել են: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ վրդովված երիտասարդը այս մասին գրել է իր թվիթերյան էջում.
Կայքի բովանդակության ահռելի ծավալների նախնական ինֆորմացիան հավաքվել է ՊԲ և ՊՆ՝ մարտական գործողություններում ներգրավված համապատասխան զորամասերում դաշտային աշխատանքների, զոհված զինծառայողների ընտանիքներ տնայցերի, ինչպես նաև ոլորտի առաջատար ու ճանաչված մասնագետների հետ մշտական փոխխորհրդակցության շնորհիվ։
Կասպից ծովում, Իրանի Նոուշեհր քաղաքի մոտակայքում օրեր առաջ խեղդվել է իրանահայ Վանե Նովշադյանը:
Խրախուսման կարգով շնորհվել է կոչում`«Ոստիկանության փոխգնդապետ»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի Արմավիրի սահմանապահ ջոկատի տեղամասում սահմանապահները ձերբակալել են երկու իրավախախտի:
Մ. Եսայանը նախ ասաց, որ «կենդանական և կապիկական աշխարհի նյուանսներին» լավ չի տիրապետում և նշեց. «Լավ կլինի, որ շիմպանզեների ու օրագուտանգների մասին բուն մասնագետները խոսեն, ես մասնագետ չեմ»։
ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 27-ի որոշմամբ կարճել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների դիմումի հիման վրա գործի վարույթը: ՍԴ-ն կարճել է գործի վարույթը՝ քննության առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը:
Երևանում ինժեներական քաղաք ստեղծելու հարցը շարունակում է օրակարգում մնալ: Ծրագրի ֆինանսավորման համար հեղինակներն ակտիվ բանակցություններ են վարում Հայաստանի կառավարության և մասնավոր այլ անձանց հետ:
Եթե կարճ ասենք` մեր ստվերոտ կողմը անհանդուրժողականությունն է: Բոլորս ինչ-որ մի բանի հավատում ենք, ինչ-որ նպատակներ, նախասիրություններ եւ ծրագրեր ունենք՝ դա նորմալ է, առանց դրանց ապրել հնարավոր չէ:
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 22.00-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Աբովյան փողոցի թիվ 26 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Միքայել Մ.-ին:
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին` Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ: