ՔԿՀ աշխատակիցը ոչ իրավագիտակցության և ոչ էլ տեղեկացված լինելու տեսանկյունից չի կարող տարբերակել նյութը քրեական գործին առնչվում է, թե՝ ոչ, հետևաբար ինքնին այդ տրամաբանությամբ նյութեր զննելը չի կարող օրինական նպատակ հետապնդել.
Ժամը 22։00-ի սահմաններում 3 դիմակավորված անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել Ամբերդ գյուղի բնակիչ, 86-ամյա Ավետիս Եսայանի տուն և բռնություն կիրառել տանը գտնվող անձանց նկատմամբ։
Փետրվարի 24-ին, ժամը 14:22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 25-ից մարտի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, արևշատություն, ստեղծագործական բերկրանքի բազում առիթներ:
Պոլսահայ համայնքի ու ազգային-եկեղեցական շրջանակների ուշադրությունն արդեն երկու օր է` սևեռված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվող քննարկումների վրա, որոնք ընթանում են Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի, Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկո պոս Բեքչյանի միջև:
62-ամյա Ռոզ Սոլոմեն տեղի ունեցած իրադարձությունները դատապարտել է: Նա ընդգծել է, որ հայկական համայնքն այսուհետ թե իր ավանդական կառույցներից, թե պետությունից պետք է պահանջատեր լինի սեփական իրավունքների հարցում: «Թուրքիայի հայերի փրկության միակ բանաձևը հետևյալն է` չլռել և աջակցություն ցուցաբերել ժողովրդավարացմանն ուղղված պայքարին, համագործակցել ժողովրդավար կառույցների հետ և պահանջել իրենց իրավունքները: Արդեն կորցնելու ժամանակ չունենք»,- նշել է նա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մթերային խանութից կատարված գողության հանգամանքները։
«Ինչի՞ ենք էս դիմողի վրա դնում ապացուցողական բեռը, թող մի մասը պրոբացիայի ծառայությունն անի»,- ասաց Ջհանգիրյանը:
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն այսօր Էջմիածնում պատասխանելով «Արևելք»-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Պոլսի պատրիարքական ընտրության շուրջ ստեղծված լարվածության հարցով Ամենայն Հայոց կաթողիկոսի գումարած դռնփակ ժողովից, ասաց.
Նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարաններում կամ հատկացված հատուցումների շրջնակներում վարձակալած բնակարաններում բնակվող զինծառայողների ընտանիքի անդամների մահվան դեպքում այսօր սահմանված դրամական միանվագ հատուցումը վճարել ոչ միայն ծնողների հետ համատեղ բնակվողներին, այլև այն զինծառայողներին, ովքեր համատեղ չեն բնակվում իրենց ծնողների հետ:
Նա նշեց, որ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մանրամասներ չի կարող հաղորդել, որովեհետ այդ պահին Մասիսում չի գտնվել: Նա նշեց, որ եղել է Հրազդանի կիրճում եւ մասնակցել միջոցառման:
Հարցին, թե ճի՞շտ է, որ այս քրեական գործերի հաուցումից հետո իր մտերիմներին տեղափոխում է ՍԱՊԾ, Ա.Ասատրյանը պատասխանեց. «Բացարձակ չի համապատասխանում իրականությանը»:
Փետրվարի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 23-ին, ժամը 20.50-ին, Երևանի Խանջյան փողոցում գտնվող կարաոկե ակումբից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով առաջին քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն ժամանեցին փետրվարի 23-ին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մ:
Պարզվում է՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առանձնակի սեր ունի բույսերի նկատմամբ, եւ նրա ղեկավարած գերատեսչությունն այս տարի նախատեսել է գնել բավական մեծ թվով բույսեր, ծաղիկների սոխուկներ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՍԴ-ն 80 հատ բույսի համար նախատեսել է հատկացնել 200 հազար դրամ՝ յուրաքանչյուրի համար 2500 դրամ:
Փետրվարի 23-ին, ժամը 19:04-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Ծովագյուղ գյուղի խաչմերուկի մոտակայքում, այրվում են ավտոմեքենաներ: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է համալսարանին կից «Take-N-Wake» արագ սննդի կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:01-ին, մարվել՝ 07:17-ին:
Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել «Նոկիա» մակնիշի մի քանի հազար բջջային հեռախոսներ, որոնք, սակայն, ձեւակերպվել են բոլորովին այլ ապրանքի անվան տակ եւ ըստ էության չեն մաքսազերծվել: Հիմա այդ հեռախոսները վաճառքում են:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Եթե իմանայի, հաստատ կփախչեի ու կգայի: Ինձնից թաքցրել են, կարդացի ու չէի հավատում, նույնիսկ կողքիս զինվորին եմ տվել, որ մեկ անգամ էլ նա կարդա: Զանգեցի տուն, ծնողներս ասացին՝ այդպիսի բան չկա, Աղասին արձակուրդ է գալու, ես էլ ասացի՝ ինչ եք խոսում, ինչ արձակուրդ: Զանգեցի քրոջս, չխաբեց, ճիշտն ասաց»:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)՝ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությանը` առաքելության ղեկավար, դեսպան Ժան Պետերսոնի գլխավորությամբ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի և մի խումբ անձանց կողմից Երևանի բնակիչ Արման Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
14 տարի դպրոցը ղեկավարած տնօրե՞նը, թե՞ ժամանակավոր պաշտոնակատարը կստանձնի թիվ 38 հիմանկան դպրոցի տնօրենի պաշտոնը: Մրցույթը դեռ մեկ ամիս առաջ է կայացել:
ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկում շարունակվում են ուժեղացված ռեժիմով ստուգայցերն` ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով:
«Մարդիկ գործ ունեն ռիսկի հետ, քանի որ Սեւանի տակ տաք աղբյուրներ կան, որոնց ազդեցությամբ սառույցի շերտը կարող է բարակել ու ջարդվել: Նույնը կարող է լինել նաեւ անակնկալ տաք քամիների դեպքում: Դրա համար էլ հարկավոր է զգույշ լինել եւ մի քանի ձկան համար չգայթակղվել, կյանքը վտանգի չենթարկել»,- նշեց Համբարձում Համբարձումյանը: