Հայտնի են Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների անունները

Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:44-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 126-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի (վարորդ՝ 1971 թ. ծնված Օ. Ի.) 34 DO 015 և «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ 1967 թ. ծնված Ա. Մ.) 02 LO 796 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» վարորդը և ուղևորներ՝ 1973 թ. ծնված Ա. Գ.-ը ու 1976 թ. ծնված Ն. Մ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները ուղղել են «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, մոտեցրել ավտոքարշակին,փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել:

Տեսանյութեր

Լրահոս