
Սպանության փորձի, բռնաբարության, դրամանենգության դեպքեր են բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 2-ից հոկտեմբերի 3-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 դեպք։
Բացահայտվել է խարդախության 7, գողության 5, խուլիգանության 2, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, դրամանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 9 և գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: