Բաժիններ՝

Տավուշում ծննդկան մայրը երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել պետքարանի փոսի մեջ. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ նորածնի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին ՝ ժամը 02:00-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակչուհին, գտնվելով 36-37 շաբաթական հղիության ընթացքում, ծննդաբերել է իրենց առանձնատան պատշգամբում մոր՝ 1960թ. ծնված կնոջ ներկայությամբ։ Ծնվելուց հետո երեխան ճիչ է արձակել, ապա, ըստ բացատրությունների, լռել, որից հետո ծննդկան մայրը երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել իրենց առանձնատան հարակից այգում կառուցված պետքարանի փոսի մեջ: Ըստ կնոջ հայտարարության՝ կարծել է, թե նորածինը մահացել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ՝ նորածնի դիակի և ծննդկանի նկատմամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս