Ճանապարհային ոստիկանության հերթական բացահայտումները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ կայանալիք Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովը նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հանդիպմանն ընդառաջ Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ նամակով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Դեղերի մասին նոր օրենքով խստացվել է ՀՀ չգրանցված դեղերի ներմուծումը: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը նշեց, որ տուգանքները մի քանի անգամ ավելացել են:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 21-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած՝ Թալիշի ազգային շարժման ակտիվիստ, «Թալիշի Սադո» ընդդիմադիր թերթի թղթակից, «Թալիշի մշակույթի հանրապետական կենտրոնի» կառավարման խորհրդի անդամ Շահին Միրզոևի և նրա ընտանիքի գտնվելու վայր, այնուհետև՝ ընդունել նրան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:
Կալանավորի պահպանությունն իրականացնող երկու պաշտոնատար անձանց` Արթուր Ե.-ի և Ռոման Մ.-ի պաշտոնեական անփութության փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը 17.02.2017թ.-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
Why Armenia? հարցման արդյունքների համաձայն` Երևանը որպես ապահով քաղաք գերազանցում է Բեռլինին, Լոնդոնին, Մոսկվային և Լոս Անջելեսին։ Հարցման արդյունքները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 23-ի նիստի օրակարգում:
Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Մայր Աթոռ կժամանի փետրվարի 23-ին: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարույթի իրականացման համակարգում առկա հիմնական խնդիրը վարչական ակտերի ծանուցումն է, որն իրականացվում է փոստի միջոցով, ինչպես նաև՝ կամավոր կերպով էլեկտրոնային եղանակով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 21-ին, ժամը 16:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի տանիքում կառուցված ձեղնահարկը փլուզվել է, առկա է տան հիմնապատերի թուլացման վտանգ. տուժածներ չկան:
«Մենք առաջարկել ենք, որ Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկի Արամ Աթեշյանի հարցը, և ի ուրախություն մեզ բոլորիս՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մարտի 6-10-ը Գերագույն հոգևոր խորհրդի նիստեր են նախատեսվում, որի ընթացքում այս անգամ Արամ Աթեշյանի հարցը ներառված է օրակարգում: Գերագույն հոգևոր խորհուրդը, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բարձրագույն ներկայացուցչական կազմն է, Արամ Աթեշյանից կպահանջի իր արարքների պատճառաբանությունները և համապատասխան կեցվածք կդրսևորի»:
Փետրվարի 21-ին, ժամը 15:18-ին տեղեկություն է ստացվել, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարահի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի հոգևոր խորհրդի նախագահ հանդիսացող Սահակ եպիսկոպոս Մաշալյանն անցյալ շաբաթ՝ փետրվարի 13-ին, հենց կրոնական ժողովի ընթացքում հրաժարական տվեց: Իր հրաժարականին հետևեց նաև ողջ համայնքին ուղղված նրա բաց նամակը, որտեղ վերջինս չափից դուրս բաց տեքստով մեղադրում էր Արամ Աթեշյանին՝ Պոլսո համայնքի ներսում այսօրինակ անբացատրելի իրավիճակ ստեղծելու և համայնքում մինչ օրս պատրիարքի պատշաճ ընտրություններին անցկացմանը խոչընդոտելու մեղադրանքով, ինչպես նաև մեղադրելով նրան մանիպուլյացիաների, խարդավանքների և խաբեությունների մեջ»:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերի իր միկրոբլոգում գրում է. «Բռնապետության ողջ հմայքն ու իմաստությունը. Չափազանց կանխատեսելի է»:
Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:
Փետրվարի 22-ին, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:
2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը 7 հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ համապատասխան հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն:
ՀՀ առողջապահության նախարարությունը շուկայում կեղծ դեղեր է հայտնաբերել: Երեւանի, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի դեղատներում հայտնաբերվել են կեղծ լինելու առումով կասկած հարուցող եւ չդրոշմապիտակավորված Պրեստանս 5մգ/10մգ եւ Ցեֆտրիաքսոն-Աստերիա 1գր դեղերը: Պրեստան սը ճնշումը կարգավորող, իսկ Ցեֆտրիաքսոն-Աստերիան հակաբիոտիկ է:
Փետրվարի 21-ին, ժամը 11:13-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Արցախյան փողոցի թիվ 27 հասցեում հրդեհ է բռնկվել:
Փետրվարի 21-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից շինության ծածկը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարար Ջոն Քելին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը շուտով կստորագրի մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ-ը արգելման մասին ավելի մեղմացված հրամանագիր:
Ուշադրություն. որորնվում է 2015թ.-ից անհետ կորած լունակարում պատկերված տղամարդը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց հավաքի ներկաների բազմաթիվ հարցերին:
Փետրվարի 20-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի ճակատային շրջանի աջ կեսի սալջարդ, ենթամաշկային հեմատոմա, աջ դաստակի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 58-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Rusarminfo-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուսական «Էքսպրես» թերթին տված հարցազրույցից հետո իր շուրջ ծագած աղմուկը, որտեղ անդրադարձել էր հոր հետ հարաբերություններին ու Հայաստանի և Ադրբեջանի խնդիրներին։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վարորդը նույն օրը, ժամը 16.30-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Մալայզիայում անցած շաբաթ մահացած Կիմ Չեմ Նամն իշխանությամբ չէր հետաքրքրվում եւ խելացնոր (պարանոյիկ) էր: Այս մասին The Guardian-ին պատմել է նրա մանկության ընկերը՝ Էնթոնի Սահակյանը:
Beechcraft King Air 200 ոչ մեծ տուրբապտուտակավոր ինքնաթիռն աղետի է ենթարկվել Էսենդոն օդանավակայանից ոչ հեռու, որը գտնվում է Մելբուռնի արվարձանում։