Բաժիններ՝

«Ես կապիկների մասնագետ չեմ». Մարգարիտ Եսայանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Հիշեցնենք, որ Աժ-ում քննարկվում է «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի նախագծում կատարվող փոփոխությունները: Իր ելույթում Ն. Փաշինյանը ասել էր. «Օրանգուտանգ կապիկի և մարդ արարածի ԴՆԹ-ի տարբերությունը երկու տոկոս է, դրա համար կոչ եմ անում՝ շիմպանզե համակարգը մի դարձրեք մակակայի համակարգ»։

Մ. Եսայանը նախ ասաց, որ «կենդանական և կապիկական աշխարհի նյուանսներին» լավ չի տիրապետում և նշեց. «Լավ կլինի, որ շիմպանզեների ու օրագուտանգների մասին բուն մասնագետները խոսեն, ես մասնագետ չեմ»։

Նրա խոսքով՝ օրենքի նախագիծն իրենք համապատասխանեցնում են Սահմանադրությանը, և խմբակցությունների ձեռքից որևէ գործիք կատարվող փոփոխություններով իշխանությունը չի վերցնում։

«Այդպես կարծելը մոլորություն է։ Եթե այդ գործիքը մնա էլ, դա անգործության է մատնվելու ցանկացած պարագայում։ Օրենքից հանվում է մի բան, որը անգործ է և իրականում գոյություն ունենալ չի կարող։ Թող տպավորություն չստեղծվի, որ ինչ-որ մի ֆրակցիայի ձեռքից ինչ-որ իրավունք վերցրվում է։ Որևէ կապիկություն այս հարցում չկա, սա ընդամենը Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխություն է, որը իրականացնում ենք»,- ասաց Մարգարիտ Եսայանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս