Փետրվարի 20-ին, ժամը 23:08-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Քառասունամյակ» կոչվող հուշարձանի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել մոտակա ձորակից, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Ապրիլյան պատերազմի հերոս, ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է: Տիգրանի եղբայրը՝ Տարոն Պողոսյանը, ասում է, որ այս ամիսների ընթացքում շարունակել է ապրել՝ գիտակցելով մի բան. նա հերոսի եղբայր է: Հենց այդ միտքն է ապրեցրել ու ստիպել առաջ նայել:
Անցած շաբաթ զբաղեցրած պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը։ Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Սեդրակ Սեդրակյանը մոտ երկու տասնամյակ այդ գերատեսչության պաշտոնյա է։
Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս.Կռոյանը 2015 թվականի դեկտեմբերի 1-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության անտառապետի ժամանակավոր պաշտոնակատար և ի պաշտոնե պարտավոր եղել անմիջականորեն իրականացնել անտառպետության ղեկավարումը, ի թիվս այլ գործառույթների՝ հսկել տարածքում իրականացվող աշխատանքները, կանխարգելել, հայտնաբերել և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ անտառային օրենսդրության խախտումները։
«Գուցե շատերը ճիշտ չհասկանան իմ ասածը, բայց, այնուամենայնիվ, իմ կարծիքով համար մեկ հերոսը Քյարամն է։ Նրա մասին շատ քիչ է հիմա խոսվում, շատ քիչ տեղերում եմ կարդացել նրա անունը ու մեծ ափսոսանք եմ ապրում»,-նշում է Արմանն ու հավելում, որ ինքն իրեն հերոս չի համարում, քանի որ միանգամայն այլ կերպ է ընկալում այդ բառի իմաստը։
Հայաստանում պաշտոնապես գրանցված է 972 շինարարական կազմակերպություն, որտեղ աշխատում է շուրջ 13.8 հազար մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մեր երկրում գործող շինարարական կազմակերպությունների մեծ մասը՝ 660 կազմակերպություն, գերփոքր է՝ ուն ի մինչև 9 աշխատող:
Գյումրու Հաղթանակի պուրակում այս օրերին 4 հաստաբուն ծառ է հատվել: Ծառերի հատումը անօրինական չէ, բայց խնդրահարույց է:
«Աղջիկս ու ես ըդպես կելնինք ըդեղ, կտաքնանք արեւին, մինչեւ արեւը կփոխվի: Հետո գուկանք ստեղ կնստինք, կմիացնեմ էս պլիտան, կտանիմ էն փոքր սենյակը, քիչըմ կտաքցնենք ու կքնինք»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 20:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ավտոճանապարհները բաց են:
Կարեն Վարդանյանը նշում է, որ շատ ուրախ է, որ միության անդամ կազմակերպությունը՝ ի դեմս «Սիներջի» ընկերության, անգնահատելի ներդրում է կատարում հայրենիքի պաշտպան տղաների տեխնոլոգիական կրթության ոլորտում: Ըստ Կարեն Վարդանյանի՝ շատ կարևոր է զինծառայություն անցած և ապրիլյան պատերազմի անմիջական մասնակից երիտասարդների ռազմական փորձի ու տեխնոլոգիական կրթության համադրումը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ իրեն առևանգելու և ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Փաստացի ավտոմեքենա վարելու հմտություններ չունեցող անձին կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում` 2 ոստիկանի:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ տեղում քննարկելու ՍԱՊԾ տարածքային կառույցների ու Բավրայի սահմանային հսկիչ կետի աշխատանքներն ու կարողություններն ավելացնելու հնարավորությունները:
Փետրվարի 20-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, թմրամիջոցներ ձեռք բերելու, իրացնելու և պահելու կասկածանքով մայրաքաղաքի Արգիշտի փողոցի թիվ 17 շենքի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել Գյումրիի բնակիչներ, 1979 թ. ծնված Արման Ոսկանյանին, 1986 թ. ծնված Յուրի Կեցեմոնյանին, 1975 թ. ծնված Ռուստամ Սարգսյանին, 1967 թ. ծնված Դալաթ Փարթոևին և ԻԻՀ քաղաքացի, 1976 թ. ծնված Աբուլֆազ Չաուշի Հասանին:
Գյումրեցի Նարինե Մանուկյանը անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արամ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար:
Փետրվարի 14-ին Ալավերդու թիվ 3 մանկապարտեզից 5-ամյա երեխա էր դուրս եկել եւ խեղդվել Դեբեդ գետում: Դեպքից հետո մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակչուհին հեռացվել են աշխատանքից:
Պարզվել է, որ ձյան ծանրության տակ փլվել (մոտ 100 ք.մ.) բնակելի տան հյուրասենյակի և ննջասենյակի հատվածի տանիքը (մոտ 60 ք.մ):
Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել փետրվարի 20-ին։ Չորս երիտասարդ տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Իրականում մեր սպառողների 95%-ի մոտ գազի համար վճարված գումարը հունվարին կազմել է ավելի շատ, քան դեկտեմբերին, այնինչ մենք ակնկալում էինք, որ դեկտեմբերին ավելի քիչ ենք վճարելու, քան հունվարին՝ հաշվի առնելով սպառման ծավալը և այն հանգամանքը, որ գազի գինը նվազելու է»:
Եթե մի փոքր ուսումնասիրություն արվեր, կպարզվեր, որ ներքին պայմանավորվածություն է եղել երեք օպերատորների միջև, որոնք այնպես են արել, որ փոքր և միջին բիզնեսը, և նաև իրացնողը սրանից չդժգոհի:
Փետրվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 23-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:
«Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»:
Փետրվարի 20-ին, ժամը 12:14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Սևանի փողոցի թիվ 7 տանը:
Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի ձերբակալության 72 ժամը կլրանա այսօր` ժամը 18:00-ին: