Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ին, հոկտեմբերի 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, հոկտեմբերի 6-8-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.10C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.00C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 15.70C