Բաժիններ՝

Չեխական արտահանման բանկը մտադիր է երաշխիք տրամադրել Հայաստանի ԱԷԿ-ի արդիականացման համար

Չեխական արտահանման բանկը մտադիր է երաշխիք տրամադրել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանի արդիականացման համար, որն իրականացնում է չեխական «Škoda JS» ընկերությունը: Այս մասին հաղորդում է Չեխական ռադիոն:

«Մեծամորի ՀԱԷԿ-ին բարձր ավելացված արժեքով մասնագիտացված տեխնոլոգիաների մատակարարման համար Չեխական արտահանման բանկը կտրամադրի երաշխիք շուրջ մեկ միլիոն դոլարի չափով: Այդ պատվերը մեծ հաջողություն է չեխական էներգետիկ ոլորտի և Չեխական արտահանման բանկի համար: Սա բանկի համար Հայաստանի տարածքում պատմական առաջին առևտրային գործարքն է»,- ասել է Չեխական արտահանման բանկի ներկայացուցչության ղեկավար և գլխավոր տնօրեն Կարել Բուրեշը:

«Խոսքը ռեակտորի շարժիչի կառավարման համակարգի մատակարարման մասին է»,- հստակեցրել է «Škoda JS»-ի ներկայացուցչության ղեկավար և գլխավոր տնօրեն Յոզեֆ Պերլիկը` նշելով, որ նման համակարգեր արդեն տեղադրել են Չեխիայում, Սլովակիայում: Ներկայում էլ իրականացվում է նման համակարգի մատակարարում Հունգարիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031