2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել են քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը նախաքննական մարմինը փոխել է կալանքով։ Ի նշան բողոքի՝ առողջական տարբեր խնդիրներ ունեցող Արթուր Սարգսյանն արդեն 8 օր է՝ հացադուլի մեջ է։ Փետրվարի 15-ից, ի աջակցություն Արթուր Սարգսյանի, հացադուլ է սկսել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը:
ՀՀ կառավարությունը պատրաստվում է սահմանամերձ համայնքներում դպրոցների և մանկապարտեզների դիմաց կառուցել պատնեշներ, ինչպես նաև թաքստոցներ` հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար: Նպատակ կա նաև սահմանամերձ համայնքներում իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին տրամադրել զենք, որպեսզի նրանք իրականացնեն պահակային ծառայություն:
Ըստ նախնական կանխատեսումների դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ:
Փետրվարի 18-ին, ժամը 04:22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 1 թաղամասի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքnւմ. ներսում կա ավտոմեքենա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
2016 թվականին ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու կապակցությամբ, որի շրջանակներում որպես մեղադրյալներ կալանավորվեցին այդ ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանն ու ՔԿՀ պատասխանատու հերթապահ,արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանը:
Փետրվարի 18-ին, ժամը 00:58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում՝ տնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Անցած գիշեր հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն: Օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Փետրվարի 17-ին, ժամը 22:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից:
Դատարանում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունքի նախկին պետի վերաբերյալ քրեական գործը։
«Մերսեդեսով» փախուստի դիմածները հայտնվեցին ոստիկանությունում:
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պարզվում է գնահատում է աշխատասեր մարդկանց, բայց գնահատում է Երևան քաղաքի բյուջեում առկա միջոցների հաշվին:
Այսպես, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Թովմաս Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցներն իրեն 23.11.2016թ.-ի առավոտյան բերման են ենթակել բաժին և ապօրինի պահել մինչև երեկո:
Այսօր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենի (նստավայրը՝ ք. Հելսինկի) և կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերի հատուկ հանձնարարությամբ դեսպան Էնն Լամմիլայի հետ:
Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ:
Անցյալ տարի նոյեմբերի կեսերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մրցույթ հայտարարեց՝ «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով: Ներդրող գտնելու համար այս մրցույթը հույս տվեց արդեն տարիներ շարունակ հարազատ գործարանի համար պայքարող նաիրիտցիներին։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունվարի 20-ն էր:
Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղը տարեցտարի դատարկվում է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:
Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ քննարկելու են Պոլսո պատրիարքական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը:
Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը:
Նախնական տվյալներով՝ փետրվարի 16-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած թվով 4 հոգի մուտք են գործել Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ, հափշտակել կանխիկ գումար և դիմել փախուստի։ Բռնության հետևանքով սեփականատիրոջը պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Սպանության սպառնալիքի հատկանիշներով կասկածյալը հայտնաբերվել և կալանավորվել է:
2017թ. փետրվարի 12-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն ընդունված 33-ամյա կինը փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծննդաբերել է, իսկ ժամեր անց՝ ժամը 07:10-ին, բժիշկների ներկայությամբ գրանցվել է նրա մահը։ 33-ամյա կինը փետրվարի 12-ին ծննդաբերել է 4-րդ զավակին՝ բնական ճանապարհով:
Առևանգված ավտոմեքենան հայտնաբերվեց: Մեքենայում էր նաև… առևանգողը:
Այսօր` փետրվարի 17-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին: