Ինչ վերաբերում է փաստաբանի այն հայտարարությանը, թե «Մահճակալը սովորական երկաթե, սովետական, բոլորիս հայտնի մահճակալներից է», այսինքն` ոչ բազմաֆունկցիոնալ, ապա պետք է նշենք, որ Ա. Սարգսյանն ինքն է հրաժարվել բազմաֆունկցիոնալ մահճակալից` խնդրելով իրեն տեղափոխել այլ հիվանդասենյակ և տրամադրել այլ մահճակալ, ինչը բավարարվել է:
Փետրվարի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Եղիազարյանը հայտնեց, որ ոլորտում բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում է իրականացվելու: «Արդյունքում բոլոր ջանքերը միտված են լինելու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը»,- ասաց Եղիազարյանը:
Փետրվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլին հայտարարվելու է մրցույթը, իսկ մինչ կապիտալ հիմնանորոգման համար անհրաժեշտ գումարի հատկացումն ու աշխատանքների մեկնարկը նախագծա-նախահաշվային փաթեթի կազմանն համար հատկացվել է 7 մլն 800 հազար դրամ գումար:
Փետրվարի 22-ին, ժամը 15.33-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է, և զենք-զինամթերք է թողել օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիր մտնող ճանապարհի ցանկապատի մոտ:
Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին։
«Մեր քաղաքացիների համարն ի՞նչն է փոխվել»,- հարցրեց Կ.Կարապետյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի մահվան հանգամանքները:
ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Այս մասին այսօր որոշում ընդունվեց կառավարության նիստում:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սողոմոնյանի պաշտպանը զանգվածային լրատվության միջոցներում, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, մասնավորապես նշել է, որ նրա «առողջական վիճակը ծանր է, սակայն նրան բուժօգնություն չեն ցուցաբերում»:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ՀՀ ՊՆ տարածք մուտք գործելու դեպքի առթիվ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:
«Այսօր լուսադեմին հանրապետության շրջանների զգալի մասում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում եղանակը տաքացել է 10-15 աստիճանով, եթե երեկ այս ժամին Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում -20…-22 աստիճան էր, ապա այսօր -7…-8 աստիճան է»:
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է պարբերաբար տեղեկանալ, թե որքան գումար է կուտակվել իր կենսաթոշակային հաշվին, և որքանով են այդ միջոցները ավելացել կառավարման արդյունքում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 23-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Փետրվարի 17-ին էլ քաղաքապետ Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար ՀՀԿ-ական Արա Սադոյանի գրությունը հաշվի առնելով՝ կարգադրություն է իջեցրել սոցիալապես անապահով թվով 17 անձանց եւ «Պատանի երկրապահ» ակումբին գումարային օգնություն տրամադրելու մասին: Գումարի ընդհանուր չափը կազմել է 395 հազար դրամ, որից 150 հազար դրամը տրամադրվել է «Պատանի երկրապահ»-ի ներկայացուցիչ Ռուբեն Նազարեթյանին:
Փետրվարի 22-ին, ժամը 20:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մուտքի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մեջ երեք տարեկան երեխա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 23-ին, ժամը 00:15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Տնակներ» կոչվող տարածքում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կառավարությունը հրատապ միջոցառումներ է իրականացնելու սպասվող վարարումների հետեւանքները մեղմելու նպատակով: Մասնավորապես, վթարային վիճակում է գտնվում Արաքս գետի ափի շուրջ 40 կիլոմետրանոց հատվածը, որը հարում է Գորիս‐Մեղրի‐Իրանի սահման ավտոմայրուղուն:
Օգնեք երեխային պայքարել բացասական էմոցիաների դեմ։ Հոգեբանները հավատում են, որ մյուսների նկատմամբ հոգ տանելու կարողությունը հաճախ ճնշվում է այնպիսի բացասական զգացումների արդյունքում, ինչպիսիք են բարկությունը, ատելությունը, ամաչկոտությունը, նախանձը։ Օգնեք երեխային հասկանալ բացասական զգացումները։ Ինքնավերլուծությունը նրանց կօգնի կարեկից, հոգ տանող անձ լինել։ Դա կարևոր է նաև հոգեբանական կայունություն հաստատելու համար։
Պետական գույքի կառավարման վարչության Աճուրդի կենտրոնում 2017թ. ընթացքում` 17.02. դրությամբ, վաճառքի էր ներկայացված 350 լոտ, որից 282-ը՝ տրանսպորտային միջոց, 62-ը՝ այլ շարժական գույք, 6-ը՝ լուծարման ընթացքում գտնվող ընկերությունների անշարժ գույք: Ներկայացվածներից վաճառվել է 177 լոտ, որից 138-ը՝ փոխադրամիջոց, 40-ը՝ այլ շարժական գույք, 2-ը՝ լուծարման ընթացքում գ տնվող ընկերությունների գույք:
Հայաստանում քաղաքական ապաստան հայցած Ադրբեջանի քաղաքացի, ազգությամբ թալիշ Շահին Միրզոևը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որում իր հարազատներին խնդրել է չանհանգստանալ իր համար, քանի որ Հայաստանում իրեն շատ լավ են վերաբերվում:
2017 թվականի փետրվարի 21-ին Նոր Նորքի բնակչուհի Ն.Արշակյանից ահազանգ է ստացվել, որ շենքի մուտքում գող են բռնել:
Կատարողական գործողությունների իրականացման ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գումարի և ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործը 15.02.2017թ.-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:
Ոստիկանության պետը հրահանգեց գործնական պարապմունքների ընթացքում կատարելապես տիրապետել ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցի պահանջներին և դրանք լիարժեք կիրառել ծառայության ընթացքում: