Հունիսի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց 815D» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի աջ կողմի հետևի 2 անիվները ընթացքի ժամանակ պոկվել և հարվածել են տվյալ հատվածի աջ մասում կայանված «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենայի աջ հետնամասին։
Հունիսի 7-ին, ժամը 09:21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի տարածքում գտնվող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրամբարում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ես ոչ մեկի հետ նստած չեմ եղել»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` փորձելով հերքել տարածված տեղեկությունները, որ օրերս քրեական հեղինակություն «Զապի» հետ «օկուպացրել» էր «Մարիոթ» հյուրանոցի սրճարանը:
Գեղարքունիքում հունիսի 6-ի երեկոյան եւ հունիսի 7-ի գիշերվա ընթացքում գրանցված ուժգին քամիները ծառեր են տապալել, որոնցից երկու դեպքում խաթարվել է ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը:
Հունիսի 6-ին, ժամը 17:01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վ. Սարգսյան 4-րդ փողոցի թիվ 7 տան ավտոտնակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 7-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին խորհրդարանում փակ հանդիպումներ է ունեցել «Ծառուկյան» դաշինք և ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ։ Առանձին-առանձին հանդիպումների ժամանակ նա քննարկել է իր «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերը, մինչ դրանք օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացվեն ԱԺ-ին։
Երեկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Սա անակնկալ էր ոչ միայն համակարգի, այլև նրա մտերիմների համար, որոնք պնդում են, որ վարչության պետը, որը 2009-ից զբաղեցնում է այս պաշտոնը, հրաժարական տալու մտադրություն չուներ, թեև ընտրությունների նախօրեին կասեցրել էր անդամությունը ՀՀԿ-ին:
Նախորդ օրը կեսգիշերին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, իսկ մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royse»-ը:
Հունիսի 6-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել ընկել է գազատար խողովակի վրա և պոկել այն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
Չիտայում երեք երեխա շտապ տեղափոխվել է հիվանդանոց՝ անհայտ նյութով թունավորումից հետո։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Կապան քաղաքի` Շահումյան փողոցի ջրամատակարարումը:
«Համայնքում ֆրանսիական մթնոլորտով համալիրը լինելու է հենց գյուղի մեջ՝ եկեղեցու հարևանությամբ, որտեղից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի ձորը և անտառները»,- ասաց Բեռնար Ժանենը:
Մարդիկ արտագաղթում են՝ մի քանի գործոնից ելնելով։ Առաջինը գործազրկությունն է. ֆիքսված է 18% գործազրկություն, բայց 18-30 տարեկանների շրջանում գործազրկությունն ավելի բարձր է՝ 25-26%։ Երկրորդ գործոնն արդարության պակասն է, երրորդը՝ ապագայի նկատմամբ հավատը։
Այսօր՝ հունիսի 6-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ փոթորկի պատճառով ողբերգական դեպք է տեղի ունեցել:
Հունիսի 6-ին, ժամը 19:16-ից մինչև ժամը 19:55-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 4 կայանքներից Լոռու մարզի Մեծ Պառնի և Միխայելովկա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 2 ամպ, կատարվել է 950 կրակոց:
Յուրաքանչյուրս էլ մասնակից ենք եղել դպրոցի քննական շրջանին, և վստահ եմ՝ ամենքս ունենք յուրահատուկ հիշողություններ, որոնք շատ անհատական կերպով ազդել են մեր ներսում ապրող դեռահասի՝ անձի ձևավորման վրա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն Արթուր Սաքունցի հասցեին հնչող սպառնալիքների առնչությամբ նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության տնօրեն Զավեն Խանջյանն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ Երևան քաղաքի բնակչուհի Վ. Գ.-ի և ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդումների հիման վրա:
Հետախուզվում է խարդախության մեղադրանքով
31-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած
Հրազդանի կիրճից ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հայտնաբերվեց ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով
Եկեղեցական կյանքում եւ, առհասարակ, բոլոր հարաբերություններում տարակարծություններ լինում են, սակայն դրանք չպետք է խորանան եւ սպառնան եկեղեցու բնականոն գործունեությանը:
Ահազանգեր կան նաեւ Էջմիածնի տարածաշրջանից․ վնասվել են տան տանիքներ եւ ջերմոցներ։
«Վերջին 10 տարիներին մեծ թեմա կար՝ տառատեսակների լատինականացում եւ արաբականացում: Այժմ բոլորը ԱՊՀ տարածքում պետք է վերադառնան միասնական տառատեսակի՝ դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր մերձավոր արտասահմանի բնակիչները խոսում են կիրիլիցային կապվածության ու անհրաժեշտության մասին», ասել է Վասիլևան: ԱՊՀ երկրների կիրիլիցայից հրաժարվել են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը, որոնք սեփական այբուբեն չունեն:
ՀՀ կառավարության աշխատակազմում վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով կատարվել են նոր նշանակումներ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Արթուր Սարգսյանը, ով մինչ այժմ զբաղեցնում է Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Ռուսաստանի Առաջին ալիքը «Վերահսկիչ գնում» ծրագրի շրջանակներում խոսել է լավաշի սննդային արժեքի մասին և պարզել է, թե ռուս արտադրողներից ով է այն ամենալավը թխում:
Հունիսի 7-9-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում, 10-ի երեկոյան ժամերին, հունիսի11-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: