Ուժեղ քամի Երևանում և Էջմիածնում․ վնասվել են տանիքներ, ջերմոցներ. news.am
Հանրապետության տարածքում այս պահին ուժեղ քամի է մոլեգնում։ news.am-ի փոխանցմամբ՝ ուժեղ քամու հետեւանքով Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն Երեւանում տանիքի վնասման վերաբերյալ մեկ ահազանգ է ստացվել։ Ահազանգեր կան նաեւ Էջմիածնի տարածաշրջանից․ վնասվել են տան տանիքներ եւ ջերմոցներ։



