Կարեն Կարապետյանը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ կառավարության աշխատակազմում վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով կատարվել են նոր նշանակումներ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Արթուր Սարգսյանը, ով մինչ այժմ զբաղեցնում է Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել նաև Վահե Ջիլավյանը, ով զբաղեցնում էր ՀՀ սփյուռքի փոխնախարարի, նախկինում նաև՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնները: Աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Կարինե Ավետիսյանը, ով զբաղեցնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարության վերլուծական կենտրոնի ղեկավարի պաշտոնը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Վահե Ստեփանյանը: Վերջինս մինչ այս աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930