Գայանե Սողոմոնյանն այլ աշխատանքի կանցնի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Սա անակնկալ էր ոչ միայն համակար­գի, այլև նրա մտերիմների համար, որոնք պնդում են, որ վարչության պետը, որը 2009-ից զբաղեց­նում է այս պաշտոնը, հրաժարական տալու մտա­դրություն չուներ, թեև ընտրությունների նախօրե­ին կասեցրել էր անդամությունը ՀՀԿ-ին:

Եվ չնա­յած վերջին շրջանում նկատելի հակասություններ չուներ Տարոն Մարգարյանի հետ, սակայն նրա հեռացումը վերագրում են քաղաքապետի վե­րաբերմունքին, ում վերընտրվելուց հետո քարտ-բլանշ են տվել՝ ցանկացած կադրային փոփոխու­թյուն անելու: Մյուսները կատարվածը հակված են բացատրելու գլոբալ քաղաքական խաղերով՝ Սողոմոնյանի ամուսնու՝ Իշխան Զաքարյանի հրաժարականով, Գագիկ Ծառուկյանի հետ նրա ունեցած խնդիրներով, և կարծում են, որ Զաքար­յանի՝ պաշտոնից դուրս գալը թուլացրեց նաև նրա կնոջ դիրքերը: Սակայն լուրեր կան, որ կրթության վարչությունը վերակազմավորվելու է բաժնի, և չի բացառվում, որ Սողոմոնյանն այլ աշխատանքի կանցնի: Տեղեկացանք, որ այսօր արդեն Տարոն Մարգարյանը նոր պետ կնշանակի, որի անունն առայժմ գաղտնի է պահվում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս