ՌԴ կրթության նախարարը Հայաստանին առաջարկել է հրաժարվել այբուբենից

Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկել է ԱՊՀ տարածքում վերադառնալ միասնական տառատեսակին:

«Վերջին 10 տարիներին մեծ թեմա կար՝ տառատեսակների լատինականացում եւ արաբականացում: Այժմ բոլորը ԱՊՀ տարածքում պետք է վերադառնան միասնական տառատեսակի՝ դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր մերձավոր արտասահմանի բնակիչները խոսում են կիրիլիցային կապվածության ու անհրաժեշտության մասին», ասել է Վասիլևան: ԱՊՀ երկրների կիրիլիցայից հրաժարվել են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը, որոնք սեփական այբուբեն չունեն:

Հայաստանը նույնպես ԱՊՀ կազմում է: Հայկական այբուբենը ստեղծվել է 5-րդ դարում, կիրիլիցայի ստեղծումից 5 դար առաջ: Հայկական այբուբենն աշխարհի 20 օրիգինալ այբուբենների թվում է:

lragir.am

Տեսանյութեր

Լրահոս