Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանը՝ քրեական հեղինակություն «Զապի» հետ սրճելու մասին

«Ես ոչ մեկի հետ նստած չեմ եղել»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` փորձելով հերքել տարածված տեղեկությունները, որ օրերս քրեական հեղինակություն «Զապի» հետ «օկուպացրել» էր «Մարիոթ» հյուրանոցի սրճարանը:

Միաժամանակ Ս.Ալեքսանյանը խոստովանեց, որ հյուրեր է ունեցել և իրոք եղել է հյուրանոցի սրճարանում: Նա հերքեց, որ հյուրերի թվում նաև քրեական հեղինակություններ են եղել.

«Չէ, մեր հյուրերը դրսի հյուրեր են եղել»:

Հարցին, թե նրանց թվում «Զապն» էլ է եղե՞լ, Ս.Ալեքսանյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց և զավեշտալի պատասխան տվեց. «Ես չեմ տեսել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս