Բաժիններ՝

Արթուր Սաքունցի հասցեին հնչող սպառնալիքների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-­ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն Արթուր Սաքունցի հասցեին հնչող սպառնալիքների առնչությամբ նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ­-ի աշխատակազմից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Խիստ մտահոգող են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հրապարակած տեղեկությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի որոշ օգտատերերի կողմից նրան կյանքից զրկելու սպառնալիքների վերաբերյալ:

Անթույլատրելի է այդպիսի երևույթի ցանկացած դրսևորում: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք է անհապաղ քննություն նախաձեռնեն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Այս պահի դրությամբ, ի գիտություն է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած նախնական տեղեկությունն այն մասին, որ Ա.Սաքունցի հաղորդման հիման վրա սկսվել է ստուգման ընթացակարգ:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ համապատասխան գրություն է հասցեագրվել իրավապահ մարմնին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս