Բաժիններ՝

Գեղարքունիքում քամուց տապալված ծառերի պատճառով խաթարվել էր տրանսպորտային երթևեկությունը

Գեղարքունիքում հունիսի 6-ի երեկոյան եւ հունիսի 7-ի գիշերվա ընթացքում գրանցված ուժգին քամիները ծառեր են տապալել, որոնցից երկու դեպքում խաթարվել է ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից, հունիսի 7-ի գիշերվա ընթացքում ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Գավառ-Մարտունի մայրուղու 20-րդ կիլոմետրին ճանապարհամերձ ծառ է տապալվել, որը խանգարում է տրանսպորտային երթեւեկությանը:

Երկրորդ ահազանգը ստացվել է Գավառ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոցի հարակից տարածքից, որտեղ եւս քամուց տապալված ծառը փակել է ներհամայնքային ճանապարհը: Երկու դեպքում էլ իրականացվել են տապալված ծառերի կտրտման եւ հեռացման աշխատանքներ, որից հետո ճանապարհները դարձել են երթեւեկելի: Ուժեղ քամին թիթեղներ է պոկել Գավառ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքից:

Մարզի մյուս համայնքներից քամու պատճառած վնասների մասին առայժմ այլ ահազանգեր չեն ստացվել:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս