Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի 11-րդ լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Բարձրաշնորհ Հայր Եղիա ծայրագույն վարդապետ Քիլաղպյանի և Հայաստանի հետ վարժարանի կապերի պատասխանատու Ադրիանա Շուպարալյանի։
Սեպտեմբերի 24-ին, ժամը 02:23-ին տեղեկություն է սատցվել, որ Զվարթնոց-Նորակերտ ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում, քաղաքացին մնացել է քարերի տակ. անհրաժեշտ է օգնություն:
Սեպտեմբերի 23-24-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
4 երիտասարդները, իրենց հերթին, ցուցմունքներով հայտնել են, որ «Անգել» կարաոկե ակումբում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներն ու քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել իրենց և պատճառել բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Նա կեսգիշերն անց ավտոճանապարհին, իր կողմից վարած ավտոմեքենայում, կնոջ կամքին հակառակ, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ փորձել է բռնաբարել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, բացի այդ՝ ծեծի է ենթարկել նրան:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի հեռուստաաշտարակի շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամեն ինչ սառը զենքի մասին. ոստիկանության թեմատիկ անդրադարձը:
«Երևի շատերդ չգիտեք, որ Վլադիմիր Պուտինը, դառնալով ՌԴ նախագահ, տեղափոխվեց մի առանձնասենյակ, որտեղ նստել էր Ստալինը, դա հոգեհարազատության դրսևորում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող Վահրամ Մարտիրոսյանը:
Շարունակվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները:
Սեպտեմբերի 17-22-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության կենտրոնի հրահանգիչները ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել են ՀՀ ԱԻՆ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպված «Հոգեբանական ծառայության գործունեության կազմակերպումը» թեմայով որակավորման բարձրացման միջազգային դասընթացներին:
Սեպտեմբերի 15-ին քննիչը որոշում էր կայացրել՝ Ա.Բլբուլյանին, Ա.Կարադավիդովին և Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Ամերիկացի բժիշկների կողմից անվճար բուժզննում անցածների մեծ մասը Տավուշի մարզում ունեցել է զարկերակային բարձր ճնշում և շաքարախտ:
«Շատ հետաքրքիր գործընթացներ են սկսվել, աննախադեպ հարձակում է հայոց լեզվի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրող Վահրամ Մարտիրոսյանը:
Վերջին տարիներին արդեն բարի ավանդույթ է դարձել սեպտեմբեր ամսվա չորրորդ շաբաթ օրը նշել որպես Ստեփանակերտ քաղաքի տոն:
2017թ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00:05-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ՝ երկուսը ծնված 1975թ. և մեկը՝ 1971թ.: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք ծանր մարմնական վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. արդյունքում մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Ավարտին է մոտենում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նորակառույց համալիրը, որը տեղակայված է Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքի համալիրում՝ ՀՀ դատախազության անմիջական հարևանությամբ:
Վերջին շրջանում ՀՀ ԱԻ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) ընդունելու, պահեստավորելու և սպառողներին ավտոցիստեռններով ու կենցաղային բալոններով առաքելու, բալոնները նորոգելու ու վերազննելու համար նախատեսված գազալցման կայանների (ԳԼԿ) հրդեհապայթյունավտանգ վիճակի վերաբերյալ:
Շարունակվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները: Չոր խոտի, ուժեղ քամու և բարդ ռելիեֆային պայմանների առկայության հետևանքով հրդեհը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծում է:
Սեպտեմբերի 24-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ստեփանակերտի օրվա և քաղաքի անվանակոչման 94-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր` առավոտյան, Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում տեղի է ունեցել բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված մայրաքաղաքի տոն օրվան։
«Ես այդ տեղեկությունն իմացա Մոսկվայի իմ բարեկամից, որ նախկին Լազարյան եղբայրների անվան ճեմարանն օպտիմալացվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է, վաղվանից սկսած մինչև դեկտեմբերի 22-ը ցերեկվա տևողությունը կկրճատվի օրը 1 րոպեյով»:
«Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող եվրոպական փորձագետների խումբը սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է կատարված աշխատանքի ամփոփիչ զեկույցը:
«Պարոն վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքա՞ր եք տանում, մի ամիս է՝ Ձեզ կտցահարում եմ, ասում եմ՝ Արմավիրի մարզպետը Ձեր կառավարության որոշումների վրա խաչ քաշած ունի, ինչի՞ չեք մի հատ արձագանքում, և ինչքա՞ն կարելի է, հիմա Դուք կոռուպցիային կո՞ղմ եք, թե՞ դեմ, ասեք՝ հասկանանք»:
«Եվս երկու հոգի միացավ մեր ցանցին։ Երկուսից էլ շատ մեծ սպասելիքներ ունեմ, երկուսն էլ բեռնափոխադրող կազմակերպությունների տերեր են, որոնք պատրաստ են զեղչով կամ ինքնարժեքով ապրանքը տեղ հասցնել, ինչը մեզ համար կարևոր է, քանի որ հայկական ապրանքներն արտահանելիս հենց բեռնափոխադրումն է բարձրացնում գինը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Կաշառք պահանջելու և ստանալու նոր դեպք է տեղի ունեցել՝ այս անգամ Մետրոպոլիտենի պաշտոնյայի կողմից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում մասնակցել է ԶԼՄ-ների մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարի բացման արարողությանը: