«Ինչո՞ւ պետք է Լեզվաբանական համալսարանը չկրի Արշակ Չոպանյանի անունը. այս ի՞նչ ստրկական մոտեցում է». Վահրամ Մարտիրոսյան

«Երևի շատերդ չգիտեք, որ Վլադիմիր Պուտինը, դառնալով ՌԴ նախագահ, տեղափոխվեց մի առանձնասենյակ, որտեղ նստել էր Ստալինը, դա հոգեհարազատության դրսևորում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող Վահրամ Մարտիրոսյանը:

Նա նկատեց, որ Հայաստանի խոշորագույն և լավագույն բուհերից մեկը կրում է Վալերի Բրյուսովի անունը. «Հիմա բացեք ռուսական Վիքիպեդիան, տեսեք՝ Ռուսաստանում Վալերի Բրյուսովի անունով որևէ մի բան կա՞, թե՞ ոչ: Նա սիմվոլիստ բանաստեղծ էր, որին իր բոլոր աշակերտները գերազանցեցին, այսինքն՝ մեծ բանաստեղծ չի համարվում: Որպես պետական գործիչ՝ բոլշևիկների ժամանակ ինչ-որ վարչություն է գլխավորել: Մեզ համար արել է մի շատ լավ գիրք և հրատարակել 1916 թվականին՝ «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»:

Հիմա որ դուրս գանք փողոց, 100 հոգու հարցնենք, երևի 2 հոգի Արշակ Չոպանյանի անունն իմանա, այնինչ նույն տարիներին նա 3 հատորով Փարիզում հրատարակել է «Հայաստանի վարդերը» ժողովածուն: Ինչո՞ւ պետք է Լեզվաբանական համալսարանը չկրի Արշակ Չոպանյանի անունը, ինչո՞ւ պետք է մենք Արշակ Չոպանյանի անունով փողոց էլ չունենանք, այս ի՞նչ ստրկական մոտեցում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930