
Նորքի հեռուստաաշտարակի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կա տուժած

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի հեռուստաաշտարակի շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ թիվ 37 երթուղու «Higer» մակնիշի S1777 պետհամարանիշով (վարորդ՝ 1971 թ. ծնված Ս. Գ.) ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Շտապօգնության աշխատակիցները վարորդին դուրս են բերել արգելափակումից և ցուցաբերել համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: