Ժամը 14։40-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու, ինչի արդյունքում գործազուրկ կդառնա 35 քաղաքացի:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Այրվում է բուսածածկ տարածք:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի գլխավերեւում շարունակում են մութ ամպեր կուտակվել:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12:59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ թիվ 35 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի 4461S պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ այս տարվա հունիսին գրել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատավորների դեմ կայացրած վճիռների կատարման վերաբերյալ, եւ շուրջ 40 դատավորներ այդ գործի շրջանակներում հարցաքննվել են:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Չալաբյան, Զորավար Վարդան փողոցների, Գետափ-Ձախափ թաղամասի, Սևակի 1, 3, 5, Մոմիկի 8, Միկոյան 3, 5, 9, 10, 11, 12, 13, 15 համարների ջրամատակարարումը:
Ձեռքերով դիտավորությամբ հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին և ձախ աչքի կոպերի, դեմքի աջ աչքի ստորին կոպի, ճակատի, քթի վերին և ստորին շրթունքների ուսային հոդերի, կրծքավանդակի արյունազեղումների և աջից 10-րդ կողի կոտրվածքի ձևով նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով:
Պարզվում է՝ աշխարհում անձնագրերը 4 հիմնական գույնի են լինում։ Յուրաքանչյուր երկիր այս փաստաթղթի գույնի ընտրության իր պատճառներն ունի։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հերթական վճռի կատարման նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 3000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Ոստիկանություն բերման ենթարկված վանաձորցի երիտասարդի մոտ ատրճանակ հայտնաբերվեց։
Իր պաշտոնավարման սկզբին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ նախկինում Հայաստանի իշխանությունները ճիշտ չեն աշխատել Սփյուռքի հետ: Հայտարարեց ու որոշեց ճիշտ աշխատել: Հայաստան-Սփյուռք առաջին համահայկական հավաքը գումարվեց 1999թ սեպտեմբերին, ու որոշվեց հավաքվել երեք տարին մեկ:
«Հնարավորություն ստեղծվեց մասնակցել մրցույթին, ես օգտվեցի այդ հնարավորությունից: Վստահ եմ, որ հաղթելու են, քանի որ ներկայացնում եմ Գյումրին, արժանավայել եմ ներկայացնելու Գյումրին, նույնիսկ չհաղթելու դեպքում` բեմը ինձ սպասում է»,-ասում է նա:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ժամը 14:30-ին «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից:
Կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների ավտոմեքենաներում թմրամիջոց հայտնաբերվեց:
«Չմոռանանք, որ 1918 թվականին անկախացած Հայաստան պետության գոյությունն ընդամենը երկուս ու կես տարի տևեց: 1920 թվականի դեկտեմբերի 4-ին այդ փուլն ավարտվեց: Պետք է ընդգծել, որ երրորդ հանրապետությունը 10 անգամ ավելի պատմություն ունի, ինչը կարևոր է»,- ասաց Ամատունի Վիրաբյանն ավելացնելով, որ այդ գործում գլխավոր դերակատարը հայկական բանակն է` անվտանգության հիմնական երաշխավորը: Ամատունի Վիրաբյանը շեշտեց, որ այն հպարտանալու առիթ է, հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակներից է:
Սեպտեմբերի 21-ը մեր Անկախության տոնն է՝ մեր հպարտության, երկրի պետականության նոր սկիզբն ազդարարող օր:
Ջորկայեֆի որդին՝ Օգան Ջորկայեֆը, ով հանդես է գալիս ֆրանսիական «Նանտ»-ում, հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական:
Կարեն Մանվելյանի կարծիքով՝ զբոսաշրջիկները հետո կարող են ալտերնատիվ տարբերակ գտնել` շարունակելու իրենց ճանապարհը և գնալ Ախալցխա ու տեսնել տեղի ամրոցները, հետո այցելել Ջավախեթիի պահպանվող տարածքները` թռչնադիտարկման կամ այլ զբաղմունք գտնելու:
Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում չեխ պատգամավորը ՀՀ մախագահ Սերժ Սարգսյանից անձամբ ստացավ պարգևը:
Ժամը 17:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, մշակույթի, թատերական արվեստի բնագավառներում, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար մի խումբ գործիչներ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ երգիչ Արամեին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:
Հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն, և համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակվելու և խորանալու են:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ դերասան Ռաֆայել Քոթանջյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանին շնորհվել է վաստակավոր իրավաբանի կոչում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ երգիչ Մհերին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում: